Լույս է տեսել, Կարո Վարդանյան

Կսմիթավոր հիշատակարան

(Հատված գրքից)

ՈՒ­րեմն մի կերպ խցկվե­ցի 33 հա­մա­րի եր­թու­ղա­յի­նը, ո­րը լե­ցուն էր երկ­տակ­ված ու միմ­յա­նի­ցից կառ­չած ու­սա­նող­նե­րով: ­Ջա­հել­նե­րից մե­կը հար­գեց կնճիռ­ներս ու դար­դերս և ­տե­ղը զի­ջեց: Ա­վե­լի մեծ ճի­գե­րով սո­ղոս­կե­ցի նստա­րա­նի անկ­յու­նը, ո­րով­հետև գրե­թե եր­կու նստա­րանն էլ զբա­ղեց­րել էր ա­ներ­ևա­կա­յե­լի պա­րարտ ու ահ­ռե­լի ճա­ղատ գլխով մե­կը: Ն­րա թևե­րի հաս­տութ­յան հա­մե­մատ վտիտ ու­սա­նող­ներն ա­ռա­վել դա­լուկ ու սո­վալ­լուկ էին թվում: ­Պա­րար­տը եր­կար տնտղեց եր­թու­ղա­յի­նի տա­րու­բե­րում­նե­րից դող­դո­ջող ու­սա­նող­նե­րին ու դար­ձավ ինձ.
— Հ­լա սրանց նա­յի: ­Քի­միա­յով ու ա­մեն տե­սակ թույ­նով մե­ծա­ցած սե­րունդ է, սրանց հալն ու հա­րաք­յա­թը ինչ պտի ըլ­նի:
— ­Մի ա­սա,- ա­ռար­կե­ցի ես,- մո­ռա­ցա՞ր՝ էս ջա­հել­նե­րը փո­խե­ցին եր­կի­րը:
Ա­ռար­կութ­յունս ակն­հայ­տո­րեն պա­րար­տի դու­րը չե­կավ: ­Մի եր­կու վայրկ­յան փնչաց-խլթխլթաց, ա­պա գյուտ ա­րա­ծի պես վրա տվեց.
— ­Գի­տե՞ս խի փո­խե­ցին եր­կի­րը:
— ­Խի՞:
— Ո­րով­հետև քի­միա­յով ու ա­մեն տե­սակ թույ­նե­րով մե­ծա­ցած սե­րունդ են:
Եր­թու­ղա­յի­նում բո­լորս կռա­հե­ցինք, որ հա­կա­հե­ղա­փո­խութ­յու­նը պա­րարտ ու ճա­ղատ գեղ­ջու­կի կեր­պա­րանք ու­նի:

­Հոկ­տեմ­բե­րի 1

Ադր­բե­ջա­նը Ար­ցախ չվող բո­լոր թռչուն­նե­րին հռչա­կել է ան­ցան­կա­լի ան­ձինք և­ ար­գե­լել նրանց մուտ­քը Ադր­բե­ջան: ­Մի քա­նի տա­րի անց Ադր­բե­ջան կայ­ցե­լեն միայն սո­ղուն­նե­րը: ­Բայց դրա­նից նրանք ա­մեն­ևին չեն ընկճ­վի, քան­զի ադր­բե­ջա­նա­կան ի­մաստ­նութ­յունն ա­սում է. ,,­Նաղդ օլ­սուն, սո­ղուն օլ­սուն,,*:

Բա­ռա­խաղ է՝ սո­ղանսո­ղուն: ­Թուր­քա­կան ա­սաց­վածքն ա­սում է ,,­Նաղդ օլ­սուն, սո­ղան օլ­սուն,,՝ ,,­Կան­խիկ լի­նի, սոխ /սո­ղան/ լի­նի,,:

­Հոկ­տեմ­բե­րի 5

­Սի­թի-մի­թի­նե­րի կի­սատ-պռա­տութ­յու­նը մարդ­կանց համ ներ­վայ­նաց­նում է, համ դարձ­նում հնա­րա­միտ: Տ­ղա­յիս 15 ամ­յա­կի առ­թիվ պատ­րաստ­ված տոր­թի հա­մար մո­մեր էի փնտրում: ­Տե­սա­կա­նին մեծ էր, բայց միան­ման 1 և 5 թվե­րը չկա­յին: Մտ­քի վայր­կե­նա­կան փայ­լա­տա­կու­մով վերց­րի 1, 7, 2 թվե­րը և ­մի­նուս նշա­նը հի­շեց­նող ինչ-որ զպրտիչ: Ե­րե­կո­յան տոր­թի վրա 17-2 պատ­կերն էր, իսկ օ­դում՝ տնե­ցի­նե­րիս հան­դի­մա­նա­կան հա­յացք­նե­րը, որ չնկա­տե­լու էի տա­լիս:

­Հոկ­տեմ­բե­րի 7

­Մենք ապ­րում ենք ծո­վից ծով ­Հա­յաս­տա­նում, ո­րի ծո­վե­րում ան­հա­մար նա­վեր կան: Ե­թե չկան, բա առ­նետ­նե­րը որ­տե­ղի՞ց են փախ­չում: ­Հը՞:

­Հոկ­տեմ­բե­րի 8

­Տատս ա­սում էր՝ ­Բախ­չի սի­րուց բախ­չի պա­տերն են պա­չում: Է­սօր վեր­նի­սա­ժում մի կնիկ էն­պես հան­կար­ծա­կի թռավ ­Մաք­րո­նի թիկ­նա­պա­հի վզով ու սկսեց պաչպ­չել, որ էս խեղ­ճը չհասց­րեց գրպա­նից ջեր­մա­մի­ջու­կա­յին զեն­քը հա­նի*:

*Ակ­նարկ­վում է ­Վեր­նի­սա­ժում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պը, երբ հու­շան­վեր­ներ վա­ճա­ռող մի կին թիկ­նա­պա­հին շփո­թեց ­Մաք­րո­նի հետ ու նրան ո­ղո­ղեց գգվանք­նե­րով:

­Հոկ­տեմ­բե­րի 11

­Ձոն առ Ղ

Ղ-ն­ ու­րա­խութ­յուն է: Ղ-ն­ եր­ջան­կութ­յուն է ու եր­ջան­կութ­յան ար­ցունք: Ղ-ն ­հո­գի­նե­րի տոն է ու լու­սա­հո­գի­նե­րի փա­ռա­տոն: Ղ-ն ­հա­շիշ է, ո­րը անխ­նա չա­րա­շա­հում են ու ե­ռան­դով ղա­տա­սում: Այս օ­րե­րին Ղ-ով են հնչեց­վում ոչ միայն ղ, ռ, ր և լ ­տա­ռե­րը, այլև ճ-ն, ծ-ն, ձ-ն, չ-ն ու է­լի այլ տա­ռեր: Ղ-ն ­հա­մա­հար­թեց­նում է այ­բու­բե­նը ու մեր գոր­ծը հեշ­տաց­նում: ­Լեզ­վա­կան ա­րատ ու­նե­ցող ա­մեն ղա­րիբ ինք­զին­քը մա­տու­ցում է որ­պես ֆրան­սիա­ցի ու ֆրան­սա­խոս: Ղ-ի ան­դի­մադ­րե­լի հմայ­քով Եր­ևա­նում սքան­չե­լա­գործ­վում է մի գեր­ժա­մա­նա­կա­կից ու վեր­ժա­մա­նա­կա­կից խոս­վածք, մի հո­գե­պա­րար ա­ղա­ղակ, մի զգլխիչ ղալ­մա­ղալ-ղա­լա­բա­լաղ, ո­րը ոչ ֆրան­սիա­ցին է հաս­կա­նում, ոչ քյա­վառ­ցին: ­Դա կար­ևոր չէ: ­Կար­ևո­րը՝ Ղ-ն ­ջան­սա­ղութ­յուն է: Ու մենք փար­վում ենք Ղ-ին այն­պես, ինչ­պես հհկ­-ա­կան­ներն ու բհկ­-ա­կան­ներն են ինք­նա­մո­ռաց նվիր­վում հե­ղա­փո­խութ­յա­նը*:

*Այդ օ­րե­րին ՀՀԿի և ԲՀԿի շար­քե­րը կաշ­վից դուր էին գա­լիս հե­ղա­փո­խութ­յու­նը ներ­բո­ղե­լով:

­Հոկ­տեմ­բե­րի 12

­Վար­չա­պե­տը պի­տի մի քիչ էլ ժա­մա­նակ գտնի ու ֆուտ­բոլ խա­ղա: ­Թե չէ սրանք գոլ խփող չեն*:

Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի հա­վա­քա­կա­նը կրեց հեր­թա­կան խայ­տա­ռակ պար­տութ­յու­նը:

­Հոկ­տեմ­բե­րի 14

­Պետք չէ խառն­վել ի­րար. ԱՄՆ դես­պա­նը ,,գրավ­յալ տա­րածք­ներ,, ա­սե­լով նկա­տի ու­նի օ­լի­գարխ­նե­րի՝ Եր­ևա­նում գրա­ված տա­րածք­նե­րը*:

*ԱՄՆ դես­պա­նը ա­ռա­ջին ան­գամ ազ­տագր­ված տա­րածք­նե­րը հայ­տա­րա­րեց ,,գրավ­յալ,, ին­չը մեծ ի­րա­րան­ցում ա­ռա­ջաց­րեց հան­րութ­յան լայն շրջա­նակ­նե­րում:

­Հոկ­տեմ­բե­րի 16

Այ­սօր ­Գի­տութ­յուն­նե­րի Ազ­գա­յին Ա­կա­դե­միան նշում էր իր հիմ­նադր­ման 75 ամ­յա­կը: ­Մինչև վեր­ջին ա­կա­դե­մի­կոսն իր ճա­ռը կար­դաց-վեր­ջաց­րեց, Ա­կա­դե­միան դար­ձավ 76 տա­րե­կան:

­Հոկ­տեմ­բե­րի 18

­Սե­րունդ­նե­րի միջև պայ­քա­րում կհաղ­թի նա, ով ա­վե­լի շուտ կհա­ջո­ղաց­նի մյու­սի գրպա­նը պլան գցել: ­Վայ մեզ, ե­թե նրանք դա ա­նեն միա­ժա­մա­նակ:

­Հոկ­տեմ­բե­րի 27

­Լու­սա­դե­մին արթ­նա­ցա չա­փա­լա­խի ձայ­նից: ­Պա­տից այն կողմ հար­ևանս դաս­տիա­րա­կում էր գյոռ­նափշ­տի­կի կեր­պա­րան­քով տուն մտած զա­վա­կին.
-Ի՛նչ հե­լո­վուն /չա­փա­լախ/, ա՛յ կլո­վուն /քա­ցի/*:

Պա­տա­նի­ներն ու ե­րի­տա­սարդ­նե­րը տո­նում էին օ­տա­րա­մուտ ­Հել­լոո­ւի­նը:

­Նո­յեմ­բե­րի 1

­Հայ­րե­նի­քը թանկ բան է: Իսկ մեր հայ­րե­նի­քը օր-օ­րի ա­վե­լի է թան­կա­նում: Ով չի հա­վա­տում՝ թող գնա ­Կո­մի­տա­սի շու­կա՝ հա­մոզ­վի: Այն­տեղ մտնում են չկողմ­նո­րոշ­ված-շվա­րած դեմ­քե­րով, բայց դուրս են գա­լիս ֆի­դա­յու խո­ժոռ կեր­պա­րանք­նե­րով թունդ հայ­րե­նա­սեր­ներ: 
­Հենց նոր մի կնիկ դուրս ե­կավ ­Սո­սե մայ­րի­կի կեր­պա­րան­քով:

­Նո­յեմ­բե­րի 5

­Նո­րից թռչուն­նե­րը չվե­ցին, ու խո­պան­չի­նե­րը վե­րա­դար­ձան: ­Գար­նա­նը խո­պան­չի­նե­րը կչվեն, իսկ թռչուն­նե­րը կվե­րա­դառ­նա՞ն:

­Նո­յեմ­բե­րի 18

Խն­ջույք­նե­րի ժա­մա­նակ 10 գա­վա­թից 4-ը պար­տա­վոր ես բարձ­րաց­նել ՊԵԿ-ի հա­մար՝ որ­պես կե­նաց հարկ: ­Նույ­նը վե­րա­բե­րում է նաև օ­ղոր­մա­թա­սե­րին*:

Հար­կա­յին ու մաք­սա­յին մար­մին­նե­րը հրա­պա­րա­կե­ցին կե­ղե­քիչ ո­րո­շում­ներ:

­Նո­յեմ­բե­րի 19

­Սո­րո­սը մի լրագ­րում ­Հա­յաս­տա­նի մա­սին հոդ­ված էր կար­դում: Երբ գլխի ըն­կավ, որ լրա­գի­րը ֆի­նան­սա­վոր­վում է իր ֆոն­դե­րից՝ թքեց, դեն նե­տեց:

­Նո­յեմ­բե­րի 24

Ապ­րանք, կնիկ կամ պատ­գա­մա­վոր ընտ­րե­լիս խոր­հուրդ է տրվում ա­ռաջ­նորդ­վել պա­պե­նա­կան խեր-շառ-Աստ­ված սկզբուն­քով:
­Շա­ռը լավ չի: ­Շա­ռը շատ վատ ա: ­Մա­նա­վանդ՝ ի­գա­կան սե­ռի շա­ռը: ­Նա­մա­նա­վանդ՝ 91 թվից էս կողմ միայն շառն ենք ընտ­րել ու շա­ռա­չել:
Աստ­ված լավ ա: Աստ­ված ցան­կա­լի ա, ե­րա­նե­լի ու երկր­պա­գե­լի, բայց ոչ՝ հու­սա­լի:
­Ճիշ­տը խերն ա: ­Խե­րը լավն ա: ­Խե­րը ա­մե­նա­լավն ա: ­Մա­նա­վանդ՝ ի­գա­կան սե­ռի խե­րը: 
­Բայց խե­րը ճիշտ ու անվ­րեպ ընտ­րե­լու հա­մար ընտ­րա­տե­ղա­մաս պի­տի գնաք թզբեխ­նե­րով: ­Ձախ ձեռ­քով վերց­րեք քվեա­թեր­թի­կը, մուշ­տա­րու աչ­քով տնտղեք ու ա­ջով գոր­ծի դրեք թզբե­խը: Չ­լի­նի թե՝ սխալ­վեք: Ո­րի վրա խե­րը կանգ­նեց… ­Չէ, մի քիչ ճիշտ չհնչեց: Որ­տեղ խե­րը կանգ­նեց… ­Չէ, ոնց որ էս էլ էն չի: ­Մի խոս­քով, ո­րին խե­րը ըն­կավ՝ էն էլ ընտ­րեք:
Աստ­ված ձեզ հետ: Օ­ղոր­մի ձեր ան­ցած-գնա­ցած­նե­րին:

­Նո­յեմ­բե­րի 28

­Կար­ևոր մարդ­կանց աղ ու հա­ցով դի­մա­վո­րե­լու ա­վան­դույ­թը բա­րի խոր­հուրդ ու­նի, բայց այս օ­րե­րին կա­րող է լուրջ խնդիր­ներ հա­րու­ցել: ­Թա­ղից թաղ ու գյու­ղից գյուղ շրջե­լով, պատ­գա­մա­վո­րութ­յան թեկ­նա­ծու­ներն օ­րա­կան այն­քան աղ են ու­տում, որ նրանց մի­սը դառ­նում է ա­նա­սե­լի ա­ղի, ար­ցուն­քը՝ դառ­նա­ղի, իսկ հե­կե­կո­ցը՝ ա­ղիո­ղորմ:
Ազ­գաբ­նակ­չութ­յու­նը պի­տի խիղճ ու­նե­նա և­ այ­սու­հետ մար­գա­րե­նե­րին դի­մա­վո­րի ոչ թե աղ ու հա­ցով, այլ՝ հաց ու կալ­բա­սով:

­Դեկ­տեմ­բե­րի 1

­Մե­նո­ւա ար­քան մի ձո­րի մո­տով վար­գե­լիս հե­ռա­խոսն ամ­րաց­րեց նի­զա­կի ծայ­րին և­ ու­զեց սել­ֆի ա­նել ձիու հետ, որ­պես­զի այդ պատ­մա­կան նկա­րով ա­հա­բե­կի մրցա­կից ար­քա­նե­րին: Այդ նեղ մա­ջա­լին ձո­րից թնդաց մի ուժ­գին գը՛մփ-գը՛մփ-հու՛: ­Ձին խրտնեց, իսկ ար­քան քրտնեց: ­Ձին փոր­ձեց ծառս լի­նել, բայց քա­նի որ շատ ծեր էր ու հոգ­նած, ըն­դա­մե­նը թուփս ե­ղավ. այ­սինքն՝ նստեց: ­Նեղսր­տած ար­քան ձեռ­քը տա­րավ, որ սրբի ճա­կա­տի քրտին­քը, բայց սա­ղա­վար­տը չթո­ղեց, որ այդ­պի­սի բան ա­նի: Այդ­ժամ հեր­սո­տած ­Մե­նո­ւան ձո­րի ար­քա­յին քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի մի հրո­վար­տակ ու­ղար­կեց, ո­րի մեջ մաս­նա­վո­րա­պես աս­ված էր.
Ով ու­նի այս­պես ձի
­Թող գա ինձ հետ նա մրցի:

­Դեկ­տեմ­բե­րի 2

Է­լի մի քա­նի օր, և ­բո­լոր ­Մե­շոկ պա­պի­ներն ի­րենց մռայլ-ան­հա­տակ մե­շոկ­նե­րը կներ­կեն վառ գույ­նե­րով ու կդառ­նան Ձ­մեռ պա­պի­ներ: Ն­րանք շնից շատ կլի­նեն, և ­մեր եր­կի­րը կլցվի բա­րութ­յամբ ու ջեր­մութ­յամբ:

­Դեկ­տեմ­բե­րի 3

Է­սօր ե­րե­քամ­յա Ար­տա­շիս ա­սա­ցի — թուղթ ու մա­տի­տը բեր՝ Ձ­մեռ պա­պին նա­մակ գրենք, ոնց որ թե ժա­մա­նակն է:
­Հեգ­նան­քով նա­յեց վրաս ու թե — դու էս որ դա­րում էս մնա­ցել, չգի­տես՝ Ձ­մեռ պա­պը նա­մակդ պի­տի մա­կագ­րի Ձ­յու­նա­նու­շին, Ձ­յու­նա­նու­շը՝ 7 թզուկ­նե­րին, 7 թզուկ­նե­րը՝ 8 զե­ռուն­նե­րին, զե­ռուն­նե­րը՝ տա­ռա­կան­նե­րին, ու նա­մակդ էդ­պես ֆռֆռա­լու ա՝ մինչև ­Նոր տա­րին անց­նի: Ա­վե­լի լավ ա՝ վեր կաց գնա մար­դա­վա­րի մի նվեր առ:

­Դեկ­տեմ­բե­րի 4

Է­սօր ա­սի մի քիչ գաղտ­նալ­սեմ ներ­քին ձայնս, բայց կե­սից չդի­մա­ցա, ան­ջա­տե­ցի: 
Ոնց որ բայ­ղուշ լի­ներ ան­տե­րը:

­Դեկ­տեմ­բե­րի 7

Հ­յու­սիս-հա­րավ մայ­րու­ղին նա­խա­տես­ված էր ար­տա­գաղ­թող­նե­րի հա­մար, որ ա­ռանց խո­չըն­դո­տի պլստա­լով թող­նեին-գնա­յին: ­Բա­րե­բախ­տա­բար դրա կնքա­հայ­րե­րը չբա­շա­րե­ցին ա­վար­տին հասց­նել: 
Ա­ռա­վել ի­րա­տե­սա­կան էր եր­կիր-եր­կինք մայ­րու­ղու կա­ռու­ցու­մը՝ լու­սա­հո­գի­նե­րի հա­մար:

­Դեկ­տեմ­բե­րի 16

ԱՆԱՍՆԱՁՈՆ*

­Կոլ­խո­զի բախ­տը փակ­վել,
­Կախ­վել է նրա բե­ղից,
­Բատ­կան նո­րից կա­տա­ղել,
Զր­կել է կոլ­խոզն ու­ղե­ղից:

­Կոմ­բայ­նը նժույգ է սար­քել
Ու յուղ է խմել տրակ­տո­րի,
Թ­րի տեղ ե­ղան է կա­պել,
Դ­րո­շին՝ պատ­կեր խոճ­կո­րի:

­Ղա­զա­խին քա­վոր է կար­գել
Ու թուր­քին դար­ձել է քիր­վա,
Ողջ տա­րին թվանք է ծա­խել,
­Վախտ չու­նի՝ ոտ­նե­րը լվա:

­Բե­ղից դեռ յուղ է կաթկ­թում,
­Խոճ­կորն է տո­տե­մը նրա,
Աշ­խար­հին լո­լո է կար­դում
Ու թքում իր խոս­քի վրա:

*Ա­սու­լի­սի ըն­թաց­քում ­Լու­կա­շեն­կոն ցի­նիկ ակ­նարկ­նե­րով ծաղ­րեց ­Փա­շին­յա­նին:

­Դեկ­տեմ­բե­րի 17


Գ­րում ենք ճա­կա­տագ­րեր: Էն էլ ո՛նց ենք գրում: Ով ճա­կա­տա­գիր չու­նի՝ թող ան­պայ­ման դի­մի: Ով ճա­կատ չու­նի՝ կգրենք մեջ­քին: Ե­թե մեջք չու­նի՝ թող տա­նիք գտնի: ­Տա­նիք չգտավ՝ ընդ­միշտ կմնա ան­տեր: ­Տա­սը պատ­վեր որ ե­ղավ, տասն­մե­կե­րոր­դի ճա­կա­տա­գի­րը կգրենք անվ­ճար: ­Տաս­ներ­կո­ւե­րոր­դի­նը չի տար­բեր­վի քա­ռա­սու­նե­րոր­դի ճա­կա­տագ­րից: Եվ, ընդ­հան­րա­պես, ոչ մի բան ոչ մի բա­նից չի տար­բեր­վի:
Ե­թե պատ­վի­րա­տուն ժա­մա­նա­կին չվճա­րի կամ փոր­ձի մեզ գցել, նրա ճա­կա­տա­գի­րը կի­սատ կգրենք, ու մու­րա­զը փո­րը կմնա: Ա­վե­լին, նրա հա­մար երկն­քից կընկ­նի ոչ թե ե­րեք խնձոր, այլ մի հատ դամ­բուլ:
­Հայ­տե­րը ներ­կա­յաց­նել գի­շե­րը ժա­մը մե­կից հե­տո, քան­զի ա­մե­նա­մուն­դառ ու բա­ռա­դի մտքե­րը մեզ այ­ցե­լում են գի­շեր­նե­րը:
Հ.Գ. ­Կու­սակ­ցա­կան­նե­րը թող չդի­մեն: Ն­րանց ճա­կա­տագ­րե­րը գրում են ի­րենց շե­ֆե­րը, հե­տո քո­փի փեստ են ա­նում ու ճպցնում ա­մեն պա­տա­հա­ծի ճակ­տին:

Ալ­լահ ու Աք­բար եղ­բայր­ներ

­Դեկ­տեմ­բե­րի 19

Որ­տեղ շատ մարդ է հա­վաք­վում, այն­տեղ մարդ­կութ­յու­նը իս­պառ վե­րա­նում է:

­Դեկ­տեմ­բե­րի 22

­Հա­սա շու­կա, ցու­ցա­կը հա­նե­ցի, պարզ­վեց՝ նո­րից նա­խընտ­րա­կան ցու­ցակն են դրել գրպանս:

­Դեկ­տեմ­բե­րի 24

Կր­թութ­յան, գի­տութ­յան, մշա­կույ­թի, սպոր­տի և­ ե­րի­տա­սար­դութ­յան հար­ցե­րի նա­խա­րա­րութ­յան ճա­կա­տին կգրվի. Ո՛վ հայ ժո­ղո­վուրդ, քո միակ փրկութ­յու­նը քո հա­վա­քա­կան ու­ժի մեջ է:

­Դեկ­տեմ­բե­րի 24

­Նա­խա­րա­րույ­թի մշա­կա­րա­րութ­յուն.
Ե­թե այս­պես գաղտ­նագր­ված լի­ներ խնդրո ա­ռար­կա նա­խա­րա­րութ­յան ան­վա­նու­մը, գու­ցե գլխի չընկ­նեին էդ ինչ է ու ձեռք չտա­յին:

­Դեկ­տեմ­բե­րի 26

­Տո­նա­ծա­ռա­տունկ*
Երբ ա­վագ­ներն ա­սում էին, որ ա­մեն տղա­մարդ պետք է ծառ տնկի, հա­վա­նա­բար նկա­տի ու­նեին տո­նա­ծա­ռը: ­Հա­մե­նայն դեպս մենք այդ­պես ըն­կա­լե­ցինք այդ պատ­գա­մը ու ա­մեն եր­ևա­ցող տեղ տո­նա­ծառ տնկե­ցինք: ­Բայց Հ­րա­պա­րա­կում հա­մը հա­նե­ցինք: ­Բա­բե­լոն­յան տո­նա­ծա­ռա­շի­նութ­յան արդ­յուն­քում Ա­րա­րի­չը խառ­նեց մեր լե­զուն, ու ա­մեն ոք սկսեց իր ձևով լեզ­վին տալ: ­Հի­մա ոչ խոսք ենք հաս­կա­նում, ոչ էլ կյան­քի խոսք:
Էս դեռ քիչ էր, գի­շե­րը մի Տ­րո­յա­կան ձի մտավ հրա­պա­րակ ու զար­ման­քից տո­նա­ծառս ե­ղավ: Ու որ տո­նա­ծառս ե­ղավ, մի­ջից ա­մեն տե­սակ շպիոն ու ա­ռաք­յալ թափ­վեց: ­Լու­սա­դե­մին գնաց նոր խմբա­քա­նակ բե­րե­լու:
­Թե ա­սա՝ էդ­քան ուր ես բե­րում. չգի­տե՞ս, որ էս­տեղ բո­լորս էլ շպիոն ենք ու գործ տվող:

*Եր­կար ժա­մա­նակ քննարկ­ման ա­ռար­կա էր ­Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կի տո­նա­ծա­ռի ա­ներ­ևա­կա­յե­լի բարձր գի­նը:

­Դեկ­տեմ­բե­րի 28

Ու­րեմն, խնամ­քով սափ­րած սլա­ցիկ ոտ­քեր ու մար­մա­րի պես ո­ղորկ, ճեր­մա­կա­թույր փոր.
Ու­րիշ բան չմտա­ծեք: Ն­կա­րագ­րում եմ խա­շի բա­ղադ­րութ­յու­նը, ո­րով­հետև ա­ռա­վո­տը խա­շի եմ:

­Դեկ­տեմ­բե­րի 29

Իմ թանկ ու չար­չար­ված հայ­րե­նա­կից

­Նո­րից ճամ­փորդ ես: ­Կա­պել ես ճամպ­րուկ­ներդ ու մտնում ես նոր թվա­կան: ­Մեկ էլ ե՞րբ էիր այս­քան շի­վար ու մտա­մո­լոր ե­ղել: ­Բեռդ շատ է, ե­րա­զանքդ՝ ա­վե­լի շատ: ­Սո­վո­րույ­թիդ հա­վա­տա­րիմ՝ ա­մեն ան­պետք բան վերց­րել ես ու ա­մե­նաանհ­րա­ժեշ­տը թո­ղել: ­Մի քիչ խիղճ վերց­նեիր: Ան­ցած տա­րի էլ մո­ռա­ցել էիր: Ան­պայ­ման ար­ժա­նա­պատ­վութ­յուն էլ վերց­րու: ­Մեկ է՝ է­ժան բան է ու ար­հա­մարհ­ված:
Էս­քան սա­պոն վերց­րել ես, որ ի՞նչ ա­նես: Ախր մեջքդ կկոտ­րես ու ճամ­փիդ պա­տա­հած­նե­րի հե­տույք­ներն էլ տես­քից կգցես: Ա­րի քա­րը փե­շիցդ թա­փի ու սա­պոնն էլ փե­շիցդ թա­փի: ­Փո­խա­րե­նը Աստ­ծուն վերց­րու հետդ: Ո­չինչ, որ ճա­նա­պար­հա­ծախ­սը դու պի­տի հո­գաս: ­Կար­ևո­րը՝ մե­նակ չես լի­նի:
­Հա, մեկ էլ պա­պե­րիդ նման ա­հա­գին մա­կա­րոն ու հա­տի­կե­ղեն վերց­րու. ի՞նչ ի­մա­նաս՝ ին­չեր են սպաս­վում եր­կար ճամ­փե­քին:
­Քեզ բա­րի ու ան­փոր­ձանք երթ:

­Դեկ­տեմ­բե­րի 31

2019 թվա­կան

­Մի քիչ ան­սո­վոր սկսվեց, բայց դե էդ էլ իր հե­տաքրք­րութ­յունն ու­ներ:
Ու­րեմն, Ար­տաշս գի­շե­րը թա­կարդ դրեց տո­նա­ծա­ռի տակ, մի տևա­կան ժա­մա­նակ մո­տը հեր­թա­պա­հեց, վեր­ջը պոս­տի վրա քնեց: Ա­ռա­վո­տը զարթ­նե­ցի տնքոց-վռչո­ցից: ­Վեր կա­ցա, տես­նեմ՝ Ձ­մեռ պապն ըն­կել ա թա­կար­դը ու սրտաճմ­լիկ վռչում ա: ­Շատ էր խեղ­ճա­ցել: Իս­կը՝ մա­տա­ղի ուլ: Ով գի­տի, ինչ­քան էր կու­չու­ձիգ ա­րել, բեղ­մո­րու­քով խճճվել էր ծա­ռի փշե­րի մեջ: ­Կամ մի քիչ հալ­վել էր, կամ մի քիչ քրտնել, ո­րով­հետև տա­կը թաց էր: ­Չու­զե­ցի ու­րիշ բան մտա­ծեմ:
Ոնց հաս­կա­ցա՝ մեր մե­ջի քաշ­վա­ծը ինքն էր, համ էլ մեր քա­շածն էր: Դ­րա հա­մար էլ քա­շած ա­րաղ բե­րի ու հե­տը մի էր­կու բա­ժակ խմե­ցի: ­Կա­մաց-կա­մաց թռփո­շա­ցավ:
Էլ չսպա­սե­ցի՝ է­րե­խե­քը զարթ­նեն: Գ­րա­վի դի­մաց բաց թո­ղե­ցի: ­Շատ բան չվերց­րե­ցի: ­Մի քիչ հա­ջո­ղութ­յուն, ա­ռող­ջութ­յուն, հա­վա­տար­մութ­յուն ու է­լի նման մանր-մունր բա­ներ: Էն­քան, որ գո­նե մի տա­րի հե­րի­քի:
­Դե հի­մա է­րե­խա­յա, չի հաս­կա­ցել՝ ա­րե­լա: ­Հան­կարծ չկրկնեք: ­Մա­նա­վանդ որ էս սե­զո­նին Ձ­մեռ պա­պի որսն ար­գել­ված ա:
Ա­ռատ ու որ­սա­ռատ տա­րի բո­լո­րիդ:

­Հուն­վա­րի 1

­Հա­յաս­տա­նում բնակ­չութ­յան թի­վը եր­բեք չի ա­վե­լա­նում, բայց քա­շը ա­վե­լա­նում է: Զ­գում ե՞ք՝ ոնց է ա­վե­լա­նում: 
­Հենց նոր է­լի ա­վե­լա­ցավ:

­Հուն­վա­րի 2

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան պա­րա՛րտ* քա­ղա­քա­ցի­ներ

­Պա­պե­րով հաս­տատ­ված ճշմար­տութ­յուն է, որ չաղ մար­դիկ բա­րի են ու մե­ծա­հո­գի: Ո­րակ­ներ, որ այն­քան անհ­րա­ժեշտ են մեզ: ­Հա­պա հի­շեք մեր պատ­մութ­յան չա­ղե­րին: Ն­րանք քիչ են ե­ղել, բայց չաղ են ե­ղել: Ու որ չաղ են ե­ղել, ղո­չաղ են ե­ղել: Այս օ­րե­րին բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րութ­յուն ու­նենք կու­տա­կած ա­մեն կի­լոգ­րա­մը բա­րութ­յան ու բա­րե­հո­գութ­յան վե­րա­ծե­լու ողջ տար­վա հա­մար: Ու­րեմն, թող կի­լո­նե­րը գան ու չգնան:
­Բա­րի ու բա­րե­րար տա­րի:

Բա­ռա­խաղ է: ­Փա­շին­յա­նը հան­րութ­յա­նը դի­մում էր ,,­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան հպարտ քա­ղա­քա­ցի­ներ,, ար­տա­հայ­տութ­յամբ:

­Հուն­վա­րի 2

Ս­խալ­մունք

Ս­պա­սը ճիշտ էր, ես սխալ­վե­ցի,
­Յու­ղի մեջ նո­րից հո­գիս թա­ղե­ցի,
­Մա­ծու­նը քիչ էր, դար­ձավ մա­հա­նա,
Որ թող­նեմ խիղճս ճար­պից մա­հա­նա:

Ա­մեն հյու­րի հետ ես ինձ մո­ռա­ցա,
Ա­մեն հյու­րի հետ դարձ­յալ չա­ղա­ցա,
Ս­խալն ու ճիշ­տը ի­րար խառ­նե­ցի,
­Ճիշ­տը սպասն էր, ես՝ սխալ­վե­ցի:

­Հուն­վա­րի 3

­Ռուս­նե­րը որ ա­սում են спаситель, նկա­տի ու­նեն սպաս ստեղ­ծո­ղին: Իսկ սպա­սը վախ­տին հասց­նո­ղին ա­սում են спасатель: 
­Շատ հին ու ի­մաս­տուն ժո­ղո­վուրդ են:

­Հուն­վա­րի 4

Ե­րա­զիս մեջ եր­կիրս լիութ­յու­նից ճպճպում էր: ­Լեռ­նա­յին ա­կունք­նե­րից բխում էր սառ­նո­րակ խաշ­լա­մի ջուր և­ իջ­վա­րե­լով՝ դառ­նում էր տարթ: ­Տար­թի մեջ խլվլա­ցող ա­րա­րած­նե­րը չէին թող­նում մո­ռա­նամ, որ մտել ենք խո­զի տա­րի: Չ­մո­ռա­նա­լուց զարթ­նե­ցի: ­Լավ էր՝ բխած սառ­նո­րա­կը ոչ թե խաշ­լա­մի ջուր էր, այլ սա­ռը քրտինք:

­Հուն­վա­րի 4

­Խում­հար-զահ­րու­մար

Ե­րա­զիս մեջ դու­ռը զար­կին,
-­Վայ թե հյուր է,- ա­սի ես,
Դր­սից էն ոնց վրա տվին,
­Տա­սից շատ էին, թար­սի պես:

-­Քեզ մոր­թե­լու հա­մար ե­կանք,
Ա­սին՝ շատ ես չա­ղա­ցել,
Գլ­խիդ ջառ­մա պի­տի դառ­նանք,
Օրհն­յալ է Աստ­ված, հո­րո­վել:

Ե­րա­զիս մեջ զան­գը տվին,
-­Հաս­տատ հյուր է,- ա­սի ես,
Հրմշ­տե­լով ներս խու­ժե­ցին
­Քաջ որս­կա­նի գյուլ­լի պես:

-­Մի՛ հարց­րու՝ ին­չու ե­կանք,
­Ձեր քու­չում ո՞վ ես ե­ղել,
­Վա­ղը է­լի պի­տի մենք գանք,
Է­սօր­վա­նից ա­ռա­վել:

Ե­րա­զիս մեջ ջու­րը քա­շին,
-­Յա­րաբ ո՞վ էր,- ա­սի ես,
­Ներ­սից հպարտ քրքջա­ցին՝
— ­Մենք էս­տեղ ենք, դու քեզ տես:

Էս ե­րա­զից պրծում չկա,
Ք­նած լի­նեմ, թե ար­թուն,
­Դուրս գամ, տես­նեմ՝ ինչ կա, չկա,
­Մեկ է՝ հյուր եմ էս կյան­քում:

­Հուն­վա­րի 6

­Կա­մա­սուտ­րա ըստ ­Ղու­կա­սու

­Լավ է հնդիկ, քան թե թուրք
Երկ­րում իմ խլվլա,
­Լավ է ժան­տախտ, քան թե թութք
­Մեզ պարգ­ևի անխ­նա:

Այս­քան ցե­ղեր գու­նա­գեղ
Ե՞րբ էր տե­սել ­Նաի­րիս,
Ե՞րբ էր լցվել ա­մեն գեղ
Խ­լա­միդ ու սի­ֆի­լիս:

­Կա­մա­սուտ­րան պա­հեք ձեզ,
­Մե­րը էշն է պա­պա­կան,
­Մի թա­խան­ձեք ա­ղե­կեզ,
Ի­շունն է մեր ա­պա­գան:

­Լավ է սի­րես քո կյան­քում
­Ճեր­մա­կա­թույր ա­վա­նակ,
­Քան թե հնդի­կի գրկում
­Վաս­տա­կես դու սու­սա­նակ:

­Ջի­մին ինչ­քան էլ հա­չա՝
­Չի հանձն­վի ­Նաի­րին,
Ու չի ծա­խի իր փա­չան
­Նաի­րա­կան քույ­րը իմ:

­Հուն­վա­րի 8

Ե­թե բեն­զալ­ցա­կա­յա­նի սպա­սար­կո­ղը հնդիկ է, իսկ 1 լիտր բեն­զի­նը՝ 420 դրամ, ա­պա հնդի­կին կա­րող եք դի­մել պա­րոն 420:

­Հուն­վա­րի 11

Ծն­վե­լու և ­հայտն­վե­լու հա­մար հուն­վա­րը այն­քան էլ հար­մար ա­միս չէ*: ­Հուն­վա­րին աշ­խար­հը ցուրտ է ու անհ­յու­րըն­կալ: ­Հի­շում եմ՝ ծնվե­լիս ոնց էի սրթսրթում, մա­նա­վանդ որ հագս կո­շիկ չկար: Ա­տամ­ներ էլ չու­նեի, որ չխկչխկա­յին, լերկ լնդերս էին կափ­կա­փում:
­Քա­ռա­սուն օր սրթսրթում ու կափ­կա­փում էի, երբ պապս տա­րավ ե­կե­ղե­ցի՝ մկրտե­լու: Ա­նաստ­ված եր­կիր էր, տեր­տերն էլ՝ կու­սակ­ցա­կան: Ինձ­նից ա­ռաջ մի նո­րա­ծին մկրտվե­լիս խաշ­վեց, ո­րով­հետև ջու­րը եռ­ման էր: ­Տեր­տե­րը որ դա տե­սավ, նեղսր­տեց ու բար­բա­ռեց.- Էս մե­կը չե­ղավ, մի հատ ու­րի­շը բե­րեք:
Էդ մի հատ ու­րի­շը ես էի, բայց ջու­րը ըն­թաց­քում լավ սա­ռեց, ու ա­վե­լի շատ մրսե­ցի:
Էդ ան­հի­շե­լի օ­րե­րից միշտ մի տաք անկ­յուն եմ փնտրել: ­Միայն վեր­ջերս ինքս ինձ խոս­տո­վա­նե­ցի, որ աշ­խար­հում տաք անկ­յուն չկա: ­Բայց կան բա­րի ու բա­րե­կամ մար­դիկ, ո­րոնք եր­բեմն ի­րենց բա­րե­մաղ­թանք­նե­րով ջեր­մաց­նում են օրդ:
Շ­նոր­հա­կալ եմ բո­լոր շնոր­հա­վո­րանք­նե­րի ու բա­րե­մաղ­թանք­նե­րի հա­մար: ­Բո­լոր գրա­ռում­նե­րի տակ դնում եմ ող­ջա­գու­րան­քի, գրկա­խառ­նութ­յան ու պաչպ­չո­ցի նշան­ներ:

Հուն­վա­րի 14-ը հե­ղի­նա­կի ծննդյան օրն է:

­Հուն­վա­րի 14

­Մարդ ա­վե­լի լավ է ընտր­վի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, քան սե­ղա­նա­պետ: ­Վեր­ջի­նի պա­րա­գա­յում ռիս­կը շատ է մեծ:
Ե­րեկ ընտր­վե­ցի ան­հայտ ծա­գու­մով սե­ղա­նա­կից­նե­րի սե­ղա­նա­պետ: Ո­րո­շե­ցի ա­րագ-ա­րագ մի քա­նի ան­շառ բա­ժա­կա­ճառ ա­սեմ ու գլուխս պրծաց­նեմ: Սկզ­բի հա­մար, մտա­ծե­ցի, ա­մե­նաան­շա­ռը ,,­Բա­րով տե­սանքն,, է: ­Բայց էդ ան­տե­րը, չգի­տես ին­չու, էս­պես հնչեց. — ­Բա­րով տե­սանք ճակ­տից կախ, որ չէինք տե­սել պա­տից կախ:
­Փոր­ձան­քը էլ ոնց է լի­նում:

­Հուն­վա­րի 18

Ե­րեկ դաշ­նա­կա­հա­րը ողջ ու­ժով խփում էր սև ս­տեղ­նե­րին, իսկ սպի­տակ ստեղ­նե­րին այդ­պես էլ մա­տով չդի­պավ: ­Միայն գո­րո­վան­քով նա­յում էր դրանց ու աչ­քով ա­նում:
Ար­վես­տում հե­ղա­փո­խութ­յու­նը այդ­պե՛ս պետք է դրսևոր­վի:

­Հուն­վա­րի 21

Աշ­խա­տող­նե­րին որ­պես պարգ­ևատր­ման մի­ջոց կա­րե­լի է դի­տար­կել նրանց մեջ­քին կամ ու­սին խրա­խու­սա­բար թփթփաց­նե­լը: Ե­թե աշ­խա­տո­ղը շատ թանկ է ձեզ հա­մար, կա­րե­լի է կրկնա­կի թփթփաց­նել: Ե­թե խնա­մի է կամ կու­սա­կից, կա­րե­լի է նույ­նիսկ դխկդխկաց­նել:
Այս ա­մե­նով հան­դերձ, ղե­կա­վար­նե­րին պետք է ար­գե­լել ինք­նաթփթ­փոցն ու ինք­նադխկդխ­կո­ցը*:

Ղե­կա­վար պաշ­տոն­յա­նե­րի տա­րե­վերջ­յան դրա­մա­կան պարգ­ևատ­րում­ներն ու ինք­նա­պարգ­ևատ­րում­նե­րը մեծ հու­զում­ներ ա­ռա­ջաց­րե­ցին:

­Հուն­վա­րի 25

­Հին դա­րե­րում մա­նուկ­նե­րը ե­րա­զում էին ղե­կա­վար դառ­նալ, հե­տո կամ դառ­նում էին, կամ չէին դառ­նում: ­Հի­մա մա­նուկ­նե­րը դառ­նում են ղե­կա­վար, ու չգի­տեն՝ ե­րազն ինչ է: Ու քա­նի որ ե­րազ չու­նեն, եր­բեք ե­րա­զա­խաբ չեն լի­նում:

­Հուն­վա­րի 26

­Քա­նի որ այս հար­ցը շատ չարչրկ­վեց ու հա­մը հա­նեց՝ ո­րո­շե­ցի գաղտ­նի­քը բա­ցել: ­Հայտ­նի է, որ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը ի­րա­վունք չու­նեն պե­տա­կան գաղտ­նիք­նե­րի մա­սին բա­ցա­հայտ ար­տա­հայտ­վե­լու: Ուս­տի ստիպ­ված են խո­սել գաղտ­նագ­րե­րով: Երբ պաշ­տոն­յան ա­սում է, որ պի­տի կո­կոր­դի­լոս բու­ծենք, նշա­նա­կում է՝ շու­տով մեկ­նար­կե­լու է մի շատ կար­ևոր զի­նա­տե­սա­կի մաս­սա­յա­կան ար­տադ­րութ­յուն: Եվ երբ պաշ­տոն­յան հիմ­նա­վո­րում է, որ կո­կոր­դի­լո­սը թռչուն է՝ ու­րեմն ար­տադր­վե­լիք զի­նա­տե­սա­կը ա­նօ­դա­չու թռչող սարքն է:
Այն­պես որ, ե­թե լսեք, որ որմզ­դեղ­նը եր­կա­րատև է կամ բե­զո­ւար­յան ջայ­լա­մը՝ դա­րա­կազ­միկ, մի շտա­պեք ղժժալ: Դ­րանց տակ լուրջ գաղտ­նիք­ներ կան*:

Կո­կոր­դի­լո­սի մա­սին Ա­րա­րա­տի մարզ­պե­տի ար­տա­ռոց դա­տո­ղութ­յուն­նե­րը եր­կար ժա­մա­նակ խոսք ու զրույ­ցի ա­ռար­կա էին:

­Հուն­վա­րի 30

­Հին դա­րե­րում հա­վե­րի վրա քա­շում էին մի ղո­չաղ խո­րոզ, հի­մա՝ ծե­րու­նի ­Սո­րոս:
­Հա­վե­րը տրվում են ինք­նա­մո­ռաց, անձն­վեր ու վեր­ջում ա­ծում… փուչ-նե­խած ձվեր:

­Փետր­վա­րի 11

Էս գի­շեր ե­րա­զում քու­չեքն ըն­կած սոց­հար­ցում էի ա­նում: Ու­զում էի ի­մա­նալ՝ ազգս ինչ գի­տի ­Թու­ման­յա­նից: ­Քա­նի որ հար­ցու­մը պատ­վի­րա­տու չու­ներ՝ էս­պի­սի պատ­կեր ստաց­վեց.
3 %-ը գի­տեր ,,­Հա­յոց վիշտն,, ու ,,­Հա­ռա­չան­քը,, 17 %-ը՝ ,,­Քաջ ­Նա­զարն,, ու ,,­Սուտ­լիկ որս­կա­նը,, 70 %-ը՝ ­Թու­ման­յա­նի շաուր­ման:
­Հա, հա­մա­նե­րու­մով ա­զատ ար­ձակ­ված ռե­ցե­դե­վիստ­նե­րի մի մեծ խումբ հի­շեց ,,Կռ­նատ աղ­ջիկն,, ու ,,­Պո­չատ աղ­վե­սը,, իսկ ­Կո­մայ­գում ա­սա­ցին ,,­Կա­նաչ, վիթ­խա­րի,, բայց էդ­պես էլ չմտա­բե­րե­ցին՝ որ գոր­ծից էր:
Ա­րա­րա­տի կող­մե­րում ա­մե­նա­տա­րած­վա­ծը ,,­Կո­կոր­դի­լոս ­Գե­նան,, էր, ու բո­լո­րը պնդում էին, որ այդ գոր­ծը Գ­լա­զու­նո­վը թռցրել է ­Թու­ման­յա­նից:
­Մի հար­բե­ցող բոմժ էլ ե­րա­նութ­յամբ մրմնջաց ,,Ախ­թա­մար,,:

­Փետր­վա­րի 14

Երբ աշ­խար­հում էր՝ ըն­դա­մե­նը տա­սը զա­վա­կի հայր էր: Իսկ երբ թող­նում էր աշ­խարհն ու աշ­խար­հա­կան­նե­րին՝ ար­դեն հայրն էր մի ողջ ժո­ղովր­դի՝ նույն այդ ժո­ղովր­դի ծով դարդ ու ցա­վից տա­ռա­պած, մաշ­ված ու վա­ղա­ժամ ծե­րա­ցած:
… ­Լուր տվին, որ ­Լո­ռու բար­ձունք­նե­րում տես­նող է ե­ղել: Ա­ռա­վոտ ծե­գին ա­փալ-թա­փալ հա­սա Դ­սեղ, ա­սի՝ որ­տեղ բռնաց­նեմ՝ հե­տը նկար­վե­լու եմ: ­Հետ­քե­րը շատ էին, հե­տա­խույզ­նե­րը՝ ա­վե­լի շատ, բայց ԻՆՔԸ չկար: ­Շատ դե­սու­դեն ըն­կա, ում ա­սես՝ տե­սա, բայց ԻՆՔԸ չկար ու չկար: ­Ծու­խու­մու­խի մեջ կո­րած մի վաղն­ջաբբ­ռեճ բի­ձա ա­սաց՝ էս­տեղ ման մի ա­րի, ֆեյս­բու­քու­մը կը­լի: ­Գի­շե­րը հետ հա­սա քա­ղաք ու ան­համ­բեր մտա ֆեյս­բուք: ­Հենց շե­մից շուն­չը զգաց­վեց: ­Ֆեյս­բու­քը եր­բեք այս­քան ջերմ ու հյու­րըն­կալ չէր ե­ղել: ­Ճե­պով խո­րա­ցա, ա­սի՝ որ­տեղ բռնաց­նեմ՝ ըն­կե­րութ­յան հայտ եմ տա­լու: Ո­չինչ, որ չբռնաց­րի, կար­ևո­րը՝ այս­տեղ ե­ղել էր ու ի­րե­նով լիաց­րել ա­մեն­քին ու ա­մեն ինչ: ­Նույ­նիսկ վեր­ջին բան­սար­կու­նե­րի է­ջե­րով էր ան­ցել, ու ա­մեն տեղ թո­ղել մի քառ­յակ, մի շե­նաց­նող խրատ, լույ­սի մի բա­րե­րար շող:
­Շատ ու­րա­խա­ցա, որ սկսել էր մեր ա­մե­նա­հա­յա­շատ ու ա­մե­նաան­հաշտ հա­մայն­քից՝ ֆեյս­բու­քա­հայ հա­մայն­քից: ­Թո­ղութ­յուն էր տվել բո­լո­րին ու բո­լո­րի մեղ­քե­րին, թո­ղութ­յուն էր տվել և՛ հնե­րի թա­լա­նին, և՛ հնա­ցող­նե­րի պրեմ­յա­նե­րին: Էս ինչ էր ա­րել տնա­շե­նը, իս­կը սի­րո և ­հա­մե­րաշ­խութ­յան հե­ղա­փո­խութ­յուն էր ա­րել: Ն­րա ներ­կա­յութ­յու­նից ոչ ոք ոչ ո­քի չէր դա­վել ու չէր խար­դա­վել: ­Նույ­նիսկ թրաշ ծաղ­րող չէր ե­ղել, ո­րով­հետև ԻՆՔԸ թրա­շով էր ե­ղել, ու թրա­շից լույս էր ճա­ռա­գել:
Ե­թե այս­պես շա­րու­նա­կենք ԻՐԵՆ փար­ված մնալ ա­մեն օր, հաս­տատ տա­րե­վեր­ջին ա՛յլ ժո­ղո­վուրդ ենք ու­նե­նա­լու, ա՛յլ եր­կիր ենք ու­նե­նա­լու:
Ի՛ր ե­րա­զած հայ­րե­նիքն ենք ու­նե­նա­լու:

­Փետր­վա­րի 19*

Հով­հան­նես ­Թու­ման­յա­նի ծննդյան օրն է:

­Վաղ ա­ռա­վո­տից ֆեյս­բու­քը դար­ձավ ջեր­մոց ու ծաղ­կա­նոց: ­Բո­լո­րը եր­գում են մա­նու­շակ­ներ ու շու­շան­ներ, բայց ու­տում են… թար­խուն: Ու շատ էլ ճիշտ են ա­նում: Այ­սօր մար­տի 1-ն­ է, ո­րը ա­վան­դա­բար նշա­նա­վոր­վում է խա­շած ձվով ու թար­խու­նով բրդուճ­նե­րով: ­Սա լավ է, ա­վան­դա­կան է: ­Վարդ­մա­նու­շակն էլ իր տեղն ու­նի: ­Միայն թե, ե­թե ձեռ­քիդ թար­խու­նով բրդուճ է՝ էլ ինչ մա­նու­շակ ու շու­շան:

­Մար­տի 1

— ­Ռու­բոն ո՞ւր ա:

— Գ­նաց դեպ­քի վայր:

— ­Դեպ­քի վայ­րը ո՞րն ա:

— ­Դե, նա ուր գնում ա, էդ տե­ղը դառ­նում ա դեպ­քի վայր*:

Ռու­բեն ­Հախ­վերդ­յա­նը վերս­տին հայտն­վեց սկան­դա­լա­յին պատ­մութ­յան մեջ:

­Մար­տի 3

Ա­պե­րախ­տութ­յու­նը հե­ղա­փո­խութ­յան հետ կապ չու­նի: Իշ­խա­նա­փո­խութ­յան հետ էլ կապ չու­նի: ­Տո ո՛չ էլ օ­դա­փո­խութ­յան ու նյու­թա­փո­խա­նա­կութ­յան հետ կապ ու­նի: 
­Դա հին պա­պե­նա­կան շա­նոր­դութ­յուն է:

­Մար­տի 3

ՏԵՍԱՐԱՆ ՄԱՐՏԻ ՈՒԹԻՑ

­Պոե­տը այն­քան ծա­ղիկ է քա­ղել,
Էգ մու­սա­ներ է նա որ­սում կրկին,
Ն­րան­ցից մե­կը ու­սին է թա­ռել,
Իսկ մնա­ցա­ծը բազ­մել են գրկին:

­Պոե­տը մի շիշ գի­նի է ճա­րել,
­Կոն­ծում է՝ աչ­քը իր շշի բկին,
­Գի­նին մո­րու­քով առ­վակ է կա­պել
Ու չռչռում է մու­սա­յի ծնկին:

­Մի ձեռ­քին ծա­ղիկ, մե­կե­լին՝ գի­նի,
Ու զույգ ծնկնե­րին տկլոր մու­սա­ներ,
Չ­գի­տի՝ ո­րի կե­նա­ցը խմի
Ու ո­րի ծնկին շաղ տա ծա­ղիկ­ներ:

­Չորս կող­մը ծա­ղիկ, ծաղ­կից շատ՝ մու­սա,
­Բայց չի հե­րի­քում շուն­չը պոե­տի,
­Լուռ հա­վա­քում է իր փա­սա-փու­սան,
Թ­ևի տակ շի­շը ու մի կում գի­նին:

Ու դեռ կթախ­ծեն ծա­ղիկ ու մու­սա,
­Դեռ կթո­ռո­մեն ու կանց­նեն ան­հետք,
Ում տան­ձին են պետք, երբ պոետ չկա,
­Կամ թե պոե­տը ում տան­ձին է պետք:

­Մար­տի 8

Սր­ճա­րան­նե­րի տե­ղում տնկվե­լիք թավ ան­տառ­նե­րը ինք­նան­պա­տակ չեն լի­նի: Դ­րանց մեջ բաց կթողն­վեն մուֆ­լոն­ներ, ըն­ձառ­յուծ­ներ և ­հա­զա­րան բլբուլ­ներ:

­Մար­տի 16

­Ճամ­փին մի ճեն­ճո­տի հան­դի­պե­ցի՝ ա­տամ­նե­րը լվա­ցած, քի­թը՝ մաք­րած:
— Ի՞նչ խա­բար ա,- հարց­րի:
— ­Չես տես­նո՞ւմ՝ շա­բա­թօր­յակ ա, բո­լորն ինչ-որ բան մաք­րում են:
— ­Լավ, բա խի՞ ես թրաշ­վել, բա որ ճիշտ չհաս­կա­նա՞ն:
— ­Քեզ չա­սի՞ շա­բա­թօր­յակ ա:
— ­Դու վայ թե լո­ղա­ցած էլ կլի­նես:
— Չ­հասց­րե­ցի: Էդ մե­կը մնաց մյուս շա­բա­թօր­յա­կին:
— ­Բայց շա­բա­թօր­յակ­նե­րին կար­ծեմ ծառ-մառ էլ են տնկում: ­Դո՞ւ ինչ ես տնկել:
— ­Ճիշտ ես ա­սում, գնամ տրա­մադր­վեմ:

­Մար­տի 23

­Փոր­ձի փո­խա­նա­կում*

­Նո­րա­թու­խը հի­նա­վուր­ցին հրա­վի­րում է ձկնոր­սութ­յան՝ որ­պես բա­րի կամ­քի դրսևո­րում: ­Նո­րա­թու­խը բռնում է չորս ձուկ, հի­նա­վուր­ցը՝ չորս թուղթ:
­Քա­նի որ չորս թուղթ էր բռնել, ձկներն առ­նում է նո­րա­թու­խի ձեռ­քից:

Ղե­կա­վա­րութ­յան շար­քե­րում սկսե­ցին հայտն­վել նախ­կի­նում ոչ բա­րի համ­բա­վով աչ­քի ըն­կած մար­դիկ:

­Մար­տի 25

­Ֆուտ­բո­լի դաշ­տում պետք է ֆուտ­բոլ խա­ղալ, ոչ թե ղու­մար: Այդ դեպ­քում հաղ­թե­լու հա­վա­նա­կա­նութ­յուն կա: 
Իսկ երբ ղու­մար ես խա­ղում, միև­նույն է, տա­նուլ ես տա­լու: ­Մեր տղա­նե­րին հա­վա­նա­բար շփո­թեց­րեց դաշ­տի կա­նաչ գույ­նը, քա­նի որ ղու­մա­րի սե­ղան­նե­րը այդ գույ­նի են լի­նում:

­Մար­տի 27

Ե­ղա­նա­կի տե­սութ­յուն

­Հան­րա­պե­տութ­յան հյու­սի­սա­յին շրջան­նե­րում խա­շի ու պանր­խա­շի սե­զոն է, Ա­րա­րատ­յան դաշ­տում՝ քյա­բա­բի, տեղ-տեղ՝ ա­վե­լու­կի: ­Հա­րա­վա­յին և ­հա­րավ-ար­ևել­յան շրջան­նե­րում մեկ­նար­կում է խնջլո­զի ու ժինգ­յա­լով հա­ցի սե­զո­նը:
Ի­րա­վի­ճա­կը ա­մեն ժա­մի կա­րող է փոխ­վել ու մխտռվել:
Եր­ևա­նում շաուր­ման սե­զոն-մե­զոն չի հարց­նում:

­Մար­տի 30

Ա­սում են՝ հա­յե­րեն չգի­տի: ­Շատ լավ էլ գի­տի՛: Ե­թե չգի­տի, բա ո՞նց ի­մա­ցավ, որ ի­րեն գոր­ծից ա­զա­տել են: ­Հը՞: 
­Հո ռու­սե­րեն չէի՞ն ա­զա­տել*:

*Քն­նարկ­ման ա­ռար­կա էր Օ­պե­րա­յին թատ­րո­նի տնօ­րեն ու գեղ. ղե­կա­վար ռու­սա­խոս Կ.Օր­բել­յա­նի ա­զատ­ման հար­ցը:

Ապ­րի­լի 1

Ապ­րի­լի 1-ը տխուր ան­ցավ ու տխուր է ա­վարտ­վում: Ու քա­նի որ տխրութ­յու­նը կա­մաց-կա­մաց փոխ­վում է լա­ցի, մի լա­ցա­կու­մած ճշմար­տութ­յուն ա­սեմ.

­Դի­րի­ժո­րը պի­տի փայ­տի­կով չափ տա: Ե­թե չափ է տա­լիս ոչ թե փայ­տի­կով, այլ տնօ­րե­նի մա­հա­կով՝ ի վեր­ջո կթքի փայ­տի­կին:
Թ­քած ու­նե­նա­լու ար­վես­տը մի բան է, թքե­լու ար­վես­տը՝ բո­լո­րո­վին այլ բան: Այ­սօր թքած ու­նե­ցող­նե­րը վա­ղը թքե­լու են. այն­պես, ինչ­պես ե­րեկ թքած ու­նե­ցած­ներն են այ­սօր թքո­տում ու շուրջ բո­լո­րը մխտռում:
­Վեր­ջը բո­լորս էլ թքե­լու ենք, ար­վես­տով կամ ա­նար­վեստ, օ­րեն­քով կամ օ­րեն­քը մա­հա­նա բե­րե­լով:
Ա­մե­նաար­դար թքո­ղը լու­սա­հո­գի տատս էր: Ա­սում էր՝ թքեմ ձեր նա­մու­սին:

Ապ­րի­լի 1

­Մի խառն­վեք ի­րար, որ ԱԺ ամ­բիո­նից մու­տան­տը հա­թա­թա տվեց ու ար­դա­րաց­րեց իր լա­փած գրան­տը: ­Պի­տի խառն­վեիք, երբ դրանք ­Շուռ­նու­խում էին լվա­նում գրանտ­նե­րը:
­Մեր ար­մատ­նե­րը ­Շուռ­նու­խում են, ոչ թե Աժ-ում*:

*Տ­րանս­գեն­դե­րը ԱԺ ամ­բիո­նից հան­դես ե­կավ սկան­դա­լա­յին ե­լույ­թով:

Ապ­րի­լի 6


­Զոո­ֆի­լը պի­տի նույն­քան ի­րա­վունք­ներ ու­նե­նա, որ­քան կեն­դա­նի­նե­րի պաշտ­պա­նը: Այ­նինչ էշ պաշտ­պա­նո­ղը ի­րա­վունք­ներ ու­նի, իսկ էշ… գուր­գու­րո­ղը՝ չու­նի: Իսկ ի­շուն ոչ ոք չի էլ հարց­նում՝ ու­զում է պաշտ­պան­վե՞լ, թե՞ շրջա­պատ­ված լի­նել սի­րով ու ջեր­մութ­յամբ:
Այս ա­նար­դա­րութ­յու­նը վե­րաց­նե­լու հա­մար հար­կա­վոր է ­Սո­րո­սի ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րել հար­ցի վրա:

Ապ­րի­լի 6

Ե­թե գտնում ես, որ դա­սա­կա­նից ա­րածդ մեջ­բե­րու­մը իս­կը մեր ժա­մա­նա­կի հա­մար է և ­չի հնա­ցել, ու­րեմն մեր ժա­մա­նակն է հնա­ցել:

Ապ­րի­լի 8

­Գոր­ծուն­յա­նե­րը

— ­Գործն է ան­մահ, լա՛վ ի­մա­ցեք,- զա­վակ­նե­րին ու թոռ­նե­րին խրա­տեց ­Ղամ­մազ պա­պը ու հեր­թա­կան ան­գամ գործ տվեց հար­ևա­նի դեմ:
— ­Գործն է ցմահ, դե՛ դի­մա­ցեք,- գո­հու­նա­կութ­յամբ մտա­ծեց դա­տա­խազ Օ­յին­բա­զը՝ ու­սում­նա­սի­րե­լով ­Ղամ­մազ պա­պի տված գոր­ծը:

Ապ­րի­լի 8


Երբ բարձ­րաս­տի­ճա­նը ­Զար­թոն­քի գյու­ղա­պե­տի հետ մե­նակ մնաց, ծնկի ի­ջավ և ­համ­բու­րեց նրա կո­շի­կի ծայ­րը*, որ­պես­զի գյու­ղա­պե­տը դա­դա­րեց­նի ար­յու­նա­հե­ղութ­յու­նը: ­Համ­բու­րե­լիս բարձ­րաս­տի­ճա­նի ջեր­մաս­տի­ճա­նը կտրուկ բարձ­րա­ցավ, քան­զի գյու­ղա­պե­տի հա­գին ոչ թե կո­շիկ էր, այլ տրեխ, իսկ նաս­կին ծակ էր: ­Սա­կայն գյու­ղա­պե­տը հա­վաս­տիաց­րեց, որ ծա­կը միշտ չի ե­ղել, այն ա­ռա­ջա­ցել է ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ, երբ ին­քը սկսեց քայ­լել գյու­ղա­պե­տա­րա­նից դե­պի հե­ռա­վոր հան­դե­րը:

Զար­թոնք գյու­ղում տե­ղի ու­նե­ցան բռնութ­յուն­ներ՝ բնա­կիչ­նե­րի և գ­յու­ղա­պե­տի կողմ­նա­կից­նե­րի միջև: Ո­րոշ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­ներ փոր­ձե­ցին հաշ­տեց­նել նրանց: Այդ նույն օ­րե­րին աշ­խար­հում քննարկ­ման ա­ռար­կա էր, թե ինչ­պես Հ­ռո­մի ­Պա­պը հա­նուն խա­ղա­ղութ­յան ծնկի ե­կավ և ­համ­բու­րեց ­Սու­դա­նի ղե­կա­վար­նե­րի կո­շիկ­նե­րը:


Ապ­րի­լի 14

­Ֆեյ­քե­րի բա­ցա­հայտ­ման օ­պե­րա­տիվ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը պար­զե­ցին, որ Հ­րայր Դ­ժոխքն ու ­Սիա­ման­թոն ֆեյք են, և­ այդ կաս­կա­ծե­լի ա­նուն­նե­րի տակ հան­դես են գա­լիս Ար­մե­նակ ­Ղա­զա­րեանն ու Ա­տոմ Եար­ճա­նեա­նը:

Ապ­րի­լի 16

Ա­մեն մարդ ի վեր­ջո դառ­նում է հու­շար­ձան, քան­զի տա­պա­նա­քարն ու գե­րեզ­մա­նա­քարն էլ հու­շար­ձան­ներ են: Ո­մանք նույ­նիսկ կեն­դա­նութ­յան օ­րոք են դառ­նում հու­շար­ձան: ­Շատ-շա­տերն էլ ի սկզբա­նե հու­շար­ձան են, քա­նի որ նրանց դեմ­քը քա­րա­ցած է, ու­ղե­ղը՝ կարծ­րա­ցած:
­Սա կար­ևոր չէ: ­Կար­ևո­րը՝ բո­լորս էլ հու­շար­ձան պահ­պա­նող ենք. մե­կը պաշ­տո­նի բե­րու­մով ու աշ­խա­տա­վար­ձով է հու­շար­ձան պահ­պա­նում, մյու­սը պահ­պա­նում է իր ծնո­ղի կամ բա­ջա­նա­ղի տա­պա­նա­քա­րը:
Այ­սօր հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին օրն է, ին­չի առ­թիվ շնոր­հա­վո­րում եմ բո­լո­րիս:

Ապ­րի­լի 18

Ինչ ար­դա­րութ­յան մա­սին կա­րող է խոսք լի­նել, երբ ան­հայտ զին­վո­րի հու­շար­ձան կա, իսկ ան­հայտ գրո­ղի հու­շար­ձան չկա: ­Չէ՞ որ ան­հայտ գրող­ներն ա­վե­լի շատ են, իսկ ան­հայտ մա­տե­րիալ գրող­նե­րը՝ շնից շատ:

Ապ­րի­լի 18

Այ­սօր մի՛ կռվաց­րեք ձեր հպա­տակ­նե­րին, ո­րով­հետև ձու կռվաց­նե­լու օր է: 
­Կամ գո­նե հպա­տակ­նե­րին կար­միր ներ­կեք նոր կռվաց­րեք:

Ապ­րի­լի 18

­Հե­ռա­հար մու­րազ­ներ ու­նե­ցող մե­կին մի քֆուր էի տվել՝ նե­ղա­ցել էր: ­Բայց էդ տե­սակ քֆուր ախ­պերն ախ­պո­րը չէր տա: ­Թե խի էր նե­ղա­ցել՝ էդ­պես էլ մութ մնաց:

Ապ­րի­լի 20

­Դա­րեր շա­րու­նակ մեր ժո­ղովր­դին մի կար­ևոր խնդիր էր հու­զում. սկզբում հա՞վն է ե­ղել, թե՞ ձուն: Այ­սօր վեր­ջա­պես խնդի­րը լուծ­վեց: Ա­ռա­ջին ան­գամ ազ­գո­վի հա­մա­ձայ­նութ­յան ե­կանք: ­Վաղ ա­ռա­վո­տից բո­լո­րը բո­լո­րին ան­հա­մար ձվեր ու­ղար­կե­ցին, և ­չե­ղավ մե­կը, որ ինչ-որ մե­կին հավ ու­ղար­կեր: Ու­րեմն, ի սկզբա­նե էր ձուն: 
­Վեր­ջա­կե­տից ա­ռաջ մի պահ է­լի կաս­կա­ծե­ցի, բայց մի դար­դի­մանդ ըն­կեր հեր­թա­կան ձուն ու­ղար­կեց ու վերջ­նա­կա­նա­պես փա­րա­տեց կաս­կածս: ­Թող օրհն­վի ձուն՝ որ­պես ազ­գա­յին հա­մե­րաշ­խութ­յան ճշմա­րիտ գրա­վա­կան:

Ապ­րի­լի 21

Ան­ծա­նոթ բա­րե­կա­միս

­Նախ­քան նա­մա­կիս բուն ի­մաս­տին անց­նե­լը ու­զում էի քեզ մի ­Ձու ու­ղար­կել՝ ի պա­տաս­խան ե­րեկ­վա քո Ձ­վի: ­Բայց դու կան­խե­ցիր ինձ ու հապշ­տապ երկ­րորդ ­Ձուն ու­ղար­կե­ցիր: ­Հա­մե­մա­տե­ցի ու տե­սա, որ նույն ­Ձուն ես ու­ղար­կել:
Ե­թե այդ Ձ­վի հետ կապ­ված ես հո­գե­կան ու հոգ­ևոր նրբա­նուրբ զգա­ցում­նե­րով, կա­րող ես այն դնել սեն­յա­կիդ ա­մե­նա­պատ­վա­վոր տե­ղում ու կո­չել հո­գա­բար­Ձու:
Շ­նոր­հա­վոր ­Սուրբ ­Զա­տիկ:

Ընդ­միշտ ­Քո… տի­րոջ մե­րը*:

Զատ­կի առ­թիվ սոց­ցան­ցե­րում միմ­յանց ան­դա­դար գույնզ­գույն ձվե­րի պատ­կեր­ներ էին ու­ղար­կում, ին­չը հա­րու­ցեց շա­տե­րի դժգո­հութ­յու­նը:

Ապ­րի­լի 21

Ա­ռաջ տո­նա­ցույցն ընկ­նում էր քա­ցու տակ, հի­մա՝ քա­ղա­քա­ցու տակ:

Ո՞րն է հո­գե­պես ա­վե­լի ազ­նիվ*:

*Ակ­տիվ քա­րոզ էր տար­վում պե­տա­կան տո­նա­ցույ­ցում ,,­Քա­ղա­քա­ցու օր,, ամ­րագ­րե­լու հա­մար:

Ապ­րի­լի 22

Ա­մեն ան­գամ երբ նո­րե­րի մեջ հան­դի­պում եմ մի լավ մո­ռաց­ված հնի, սոս­կու­մով մտա­ծում եմ՝ մի՞­թե սա էլ հա­րեավ ի մե­ռե­լոց: Եվ արդ­յոք օրհ­նեա՞լ է հա­րու­թիւ­նը դրա:

Ապ­րի­լի 23

Է­սօր շու­կա­յում մի երգ ըն­կավ ա­կան­ջովս ու հի­շե­ցի, թե դրա պատ­ճա­ռով ոնց անց­յալ տա­րի քիչ մնաց էն աշ­խարհ գնա­յի: Ֆ­րան­կո­ֆո­նիա­յի ա­մե­նա­թեժ օ­րերն էին: Եր­ևա­նում բո­լո­րը Ղ էին ա­սում ու լսում: Սև, սպի­տակ, մոխ­րա­գույն ու երկ­նա­գույն, մենք էլ ազ­գո­վի հետ­նե­րը, ֆրան­սե­րեն էինք խո­սում ու եր­գում: ­Նույ­նիսկ ֆրան­սե­րեն քֆուր­ներ էինք տա­լիս, որ ի­մա­նան ինչ­քան ան­կեղծ ենք ու նվիր­ված: Էդ ե­ռուն պա­հին հան­կարծ մի պա­տի հետ­ևից մի անս­լուխ կռա­վոց եմ լսում. ,,Ինձ հա­մար իմ պա­ռավ յա­րը թանկ է, թանկ,,: Ար­յու­նը խփեց գլխիս: Ա­սի հաս­տատ մի տրոց­կիստ, նա­ցիո­նա­լիստ, հա­կա­հե­ղա­փո­խա­կան շա­նոր­դի ա, որ ու­զում ա մեր տո­նը հա­րա­մի: ­Թա­փով վրա հա­սա, տես­նեմ ­Մաք­րոնն ա եր­գում ի­րա պա­ռա­վի հա­մար:

Ապ­րի­լի 23

­Տա­րին մեկ ան­գամ թուր­քա­կան դրոշ վա­ռե­լով կար­ծում ենք, թե ա­նար­գում ենք թուր­քին: Իսկ որ տա­րին տաս­ներ­կու ա­միս ռու­սա­կան գազ ենք վա­ռում, ոչ ոք չի մտա­ծում, թե դա ինչ­պի­սի ա­նընդ­հատ ա­նար­գանք է եղ­բայ­րա­կան ու հո­րեղ­բայ­րա­կան ժո­ղովր­դի հան­դեպ:
Իսկ գա­զից ա­վե­լի շատ միայն յուղ ենք վա­ռում: ­Տե­ղա­կան ար­դար յուղ:

Ապ­րի­լի 24

— ­Պապ, հի­շո՞ւմ ես…
— ­Հի­շո՛ւմ եմ և ­պա­հան­ջում:
— Ինչ ես է խո­սում, ա­սում եմ՝ հի­շո՞ւմ ես…
— Ա­սա­ցի՝ հի­շում եմ և ­պա­հան­ջում:
— Զզ­վաց­րիր պապ, ա­սում եմ՝ հի­շո՞ւմ ես, որ պի­տի կան­ֆետ առ­նեիր:

Ապ­րի­լի 24

Է­սօր մի երկ­քա­ղա­քա­ցի շվա­րած պտտվում էր ման­ղա­լի կող­քե­րը ու անձ­նա­կան խո­րը երկ­վութ­յուն էր ապ­րում: ­Չէր ի­մա­նում՝ նշի, թե չնշի: ­Վա­խե­նում էր՝ էն մյուս երկ­րում ի­մա­նան ու քթից բե­րեն: ­Մո­տե­ցա ու սիրտ տվե­ցի: Ա­սա­ցի՝ ռիս­կով նշի, ես էս­տեղ պա­հակ կկանգ­նեմ, ե­թե հարց­նող լի­նի՝ կա­սեմ, որ ոչ թե երկ­քա­ղա­քա­ցի ես, այլ երկ­կեն­ցաղ: Ու­րա­խութ­յու­նից աշ­խար­հով մեկ ե­ղավ: Չ­գի­տեր՝ լա­վութ­յանս տա­կից ոնց դուրս գա:


Ապ­րի­լի 27

­Պա­պե­րի ընդ­հա­տակ­յա զրույց

Դր­սում լսվում է կաթ­սա­նե­րի ու շե­րեփ­նե­րի զար­հու­րե­լի չխկչխկոց, ո­րը եր­բեմներ­բեմն ընդ­հատ­վում է ուժ­գին հո՛ւհո՛ւգը՛մփով:

ԹՈՒՄԱՆՅԱՆ – ­Քա­ղա­քա­ցու օ­րեր են, կըմթ­նեն, անց կկե­նան:

ՋԻՎԱՆԻ – ­Քա­ղա­քա­ցու օ­րե­րը ձմռան նը­ման կու­գան ու կեր­թան:

ԹՈՒՄԱՆՅԱՆ (լուռ չար­չա­րան­քով եր­կու կոճղ է դնում կրա­կին) – ­Բա վը­հա­տե­լու չէ՞:

ՋԻՎԱՆԻ – ­Վը­հա­տե­լու չէ, վերջ կու­նե­նան, կու­գան ու կեր­թան:

­Շեր­տա­վա­րա­գույր

Ապ­րի­լի 27

­Պատ­մե­լու բան չի, բայց պի­տի պատ­մեմ:
Ե­րեկ ­Սար­դար­յան ­Զեփ­յու­ռի հո­բել­յանն էր: Հ­րա­վիր­ված էի ­Սիսլ­յան ­Վազ­գե­նի հետ միա­սին: Ե­թե ­Զեփ­յու­ռի ծնունդն է, ու­րեմն հան­դի­սա­կան­նե­րի ա­մեն հին­գե­րոր­դը պի­տի ա­շուղ ու գու­սան լի­նի: Ե­թե դա այդ­պես է, ու­րեմն չան­ցած եր­կու ժամ պի­տի ու­ժաս­պառ լի­նես սա­սուն­ցիա­կան ա­նընդ­մեջ դղորդ-դմբդմբո­ցից: ­Մի խոս­քով, երբ վերջ­նա­կա­նա­պես հա­լից ըն­կել էինք, ­Կի­կո­յան ­Կա­րի­նեն վերց­րեց միկ­րո­ֆոնն ու մեզ դին­ջաց­նե­լու հա­մար սկսեց եր­գել ­Պու­գա­չո­վա­յի Милион, милион алых роз-ը: ­Վազ­գե­նը, որ նոր էր նստել, կրկներ­գը լսե­լով ցից ոտ­քի կանգ­նեց ու գլու­խը խո­նար­հեց:
— Ին­չո՞ւ կանգ­նե­ցիր:
— Աս եր­գը ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին չէ՞:
— Ին­չո՞ւ ո­րո­շե­ցիր, որ ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին է:
— ­Հա­պա ին­չո՞ւ կը­սե մի­լիոն, մի­լիոն:
— ­Վազ­գեն, հան­գիստ նստիր տեղդ:
— ­Չէ, բայց ին­չու…
— ­Հան­գի՛ստ նստիր տեղդ: Тоже мне.

Ապ­րի­լի 28

­Մա­յիս­մեկ­յան շու­խուր

­Հա­զար շե­փոր հնչեն թող այս ա­ռա­վոտ,
­Հա­զար կաթ­սա թող չխկչխկա,
­Հա­զար շե­րեփ ու շե­րե­փուկ
­Դուրս գան զար­կեն հա­զար թմբուկ:

­Մա­յի­սի 1

­Չեմ հի­շում՝ որ­քան էր ա­ռա­ջին աշ­խա­տա­վարձս: ­Բայց շատ լավ հի­շում եմ, որ ի­րի­կունն այն կրվե­ցի: ­Հի­շում եմ նաև, որ կրո­ղը ­Ռո­մա­նով­նե­րի պիղծ ցե­ղից մի օ­լի­գարխ էր, ո­րը ինձ­նից լավ էր սկյամ­բիլ խա­ղում: Այդ օր­վա­նից երդ­վե­ցի բուր­ժո­ւա­նե­րի ու օ­լի­գարխ­նե­րի մա­րը թա­ղել: ­Լավ էր՝ հե­տո ջեբ­կիր ­Կա­մոն կրված­ներս հետ բե­րեց*:

­Լե­նին պա­պի
ԵԼԺ, հա­տոր 1917, էջ 7191

*,,Աշ­խա­տա­վո­րի օր­վա,, առ­թիվ բո­լո­րը վեր­հի­շում էին ի­րենց ա­ռա­ջին աշ­խա­տա­վար­ձը ու թե ինչ­պես են ծախ­սել այն:

­Մա­յի­սի 1

­Մինչև տեղ հա­սա՝ դար­ձել էր ­Քա­ցա­խի փա­ռա­տոն*:

Կազ­մա­կերպ­վեց ­Գի­նու բազ­մա­մարդ փա­ռա­տոն:

­Մա­յի­սի 4

­Հը­բը կյան­քըս ըն­չի՞ ան­ցավ

­Մի զար­մա­նահ­րաշ գիրք* կա, ո­րը կար­դա­լիս զգում ես, թե ինչ­պես է աշ­խար­հը փախ­չում ոտ­քիդ տա­կից: ­Հաս­կա­նում ես, որ նախ­կի­նում կար­դա­ցածդ բո­լոր գրքերն ա­նի­մաստ ու ան­հե­թեթ բա­ներ են ե­ղել, ու կյանքդ վատ­նել ես փուչ բա­նե­րի վրա: ­Հաս­կա­նում ես, որ սե­փա­կան կամ այ­լոց զա­վակ­նե­րին գրկելն ու համ­բու­րե­լը սե­ռա­կան բռնութ­յուն է, իսկ այդ­պի­սի հոդ­վա­ծով դա­տա­պարտ­վե­լիս խցա­կից­ներդ քեզ կշրջա­պա­տեն մշտնջե­նա­կան գգվանք­նե­րով: ­Հաս­կա­նում ես ու չա­րա­նում զա­վակ­նե­րիդ վրա, բայց չես կա­րող ձայնդ բարձ­րաց­նել կամ քա­շել նրանց ա­կանջ­նե­րը, ո­րով­հետև դա էլ ըն­տա­նե­կան բռնութ­յուն է, ո­րից ­Սի­բի­րի հոտ է գա­լիս:
­Մի խոս­քով, այ­սօր էլ հա­սա տուն ու կա­րո­տով թա­քուն նա­յե­ցի է­րե­խե­քիս, բայց… միայն նա­յե­ցի: Էլ միա­միտ չեմ, է: Ես հո գի­տեմ, որ ոչ գրկել է կա­րե­լի, ոչ էլ չա­փա­լա­խել: Դ­րանք բռնութ­յուն են ու բար­բա­րո­սութ­յուն: ­Նա­յե­ցի չոր­սամ­յա կրտսե­րիս թա­թիկ­նե­րին, թմբլիկ փոր-փսո­րին ու գո­րո­վանքս գո­նե խոս­քով ար­տա­հայ­տե­ցի՝ էն ո՞ւմ սի­րուն մար­մինն ա: ­Բայց նա ան­մի­ջա­պես շշպռեց՝ իմ մար­մինն անձ­նա­կա՛ն ա:
Ընդ­հան­րա­պես սի­րե­լը բռնութ­յուն է: ­Հայ­րե­նիք սի­րե­լը ագ­րե­սիա է ինչ-որ տա­րած­քի կամ հե­ռու­նե­րում մնա­ցած տա­րածք­նե­րի նկատ­մամբ: ­Գիր սի­րել-ղա­լամ սի­րե­լը մտա­վոր բռնութ­յուն է, ո­րով վտան­գա­վոր ես դառ­նում շրջա­պա­տի հա­մար: Արև սի­րե­լը չա­րա­միտ դի­տա­վո­րութ­յուն է ­Տիե­զեր­քի հան­դեպ: Կ­նիկ սի­րե­լը… ­Լավ սա թող­նենք, սա նամ­շած մի բան է, անց­յա­լի մնա­ցուկ, սե­ռա­կան ա­նախ­րո­նիզմ: Ս­րա հա­մար քեզ չեն դա­տի, բայց կծաղ­րեն:
Այս ա­մե­նին թերևս կա­րե­լի է աս­տի­ճա­նա­բար ըն­տե­լա­նալ, սա­կայն կա սի­րա­զե­ղու­մի մի դրսևո­րում, ո­րից հրա­ժար­վե­լը կքան­դի մեր ազ­գա­յին պատ­կե­րա­ցում­նե­րի հիմ­քե­րը: Իշ­խա­նա­վոր տես­նե­լիս ինչ­պե՞ս կա­րող ես չգրկել նրան ու հե­տը սել­ֆի չա­նել: ­Բայց ա­րի ու տես, որ դա կա­րող է դի­տարկ­վել որ­պես իշ­խա­նութ­յու­նը զավ­թե­լու փորձ կամ առն­վազն սե­ռա­կան ոտնձ­գութ­յուն իշ­խա­նա­վո­րի նկատ­մամբ: Իսկ ե­թե իշ­խա­նա­վո­րը մա­նուկ է կամ պա­տա­նի, ա­պա ա­րածդ կո­րակ­վի ման­կապղ­ծութ­յուն, ու կվե­րա­դառ­նաս քեզ սի­րա­տո­չոր կա­րո­տով սպա­սող խցա­կից­նե­րիդ գիր­կը:
­Ճիշտ որ, գրքե­րի աշ­խար­հը տիե­զերք է ա­նեզր: ­Բայց ա­մեն տե­սակ բռնութ­յուն­ներ քա­րո­զող տիե­զերք է:
Ս­տաց­վում է՝ գրքե­րի աշ­խար­հը տիե­զերք է ա­նո­ռուգ­լուխ:

Հա­սա­րա­կա­կան հու­զում­նե­րի ա­ռիթ դար­ձավ ­Սո­ցապ նա­խա­րա­րութ­յան կող­մից խրա­խուս­ված ,,Իմ մար­մի­նը անձ­նա­կան է,, գրքույ­կը՝ մա­նուկ­նե­րի ,,սե­ռա­դաս­տիա­րա­կութ­յան,, խիստ կաս­կա­ծե­լի բո­վան­դա­կութ­յամբ:

­Մա­յի­սի 7

Ծնն­դա­տա­նը մի զեբր ծնվեց: Բ­ժիշկ­նե­րը խառն­վե­ցին ի­րար ու ինչ շա­ռու­շուռ ա­սես փա­թա­թե­ցին մոր վզին: Ի վեր­ջո ա­մու­սի­նը չդի­մա­ցավ ու բա­ցատ­րեց.
— Ոչ մի դա­վա­ճա­նութ­յուն էլ չկա: Ա­վե­լի ճիշտ՝ կա, բայց ֆի­զի­կա­կան չի, քա­ղա­քա­կան ա:
— Էդ ո՞րն ա,- զար­մա­ցավ սպի­տակ, բայց կեղ­տից սևա­ցած խա­լա­թով բժիշ­կը:
— ­Դե, ես հա­մոզ­մունք­նե­րով սպի­տակ եմ, ին­քը՝ սև:
— Էդ ո՞նց հաս­կա­նանք,- հարց­րեց սև, բայց կեղ­տից պղտոր­ված խա­լա­թով բժիշ­կը:
— Ին­քը ա­մեն ան­գամ ան­կո­ղին մտնե­լու հա­մար կա­շառք ա ու­զում, իսկ ես քայլ եմ ա­նում ու մեր­ժում… կա­շառ­քը:
Եր­կու խա­լա­թա­վոր­ներն էլ հար­գան­քով նա­յե­ցին ծննդկա­նին:
— ­Բա լավ, մինչև էս­տեղ բե­րե­լը չեք ստու­գե՞լ, է­խո կա, բան կա:
— ­Ճիշտն ա­սած, ին­քը ու­զում էր, ես մեր­ժում էի:
— Ին­չո՞ւ էիր մեր­ժում:
— Ո­րով­հետև մեր մի­ջի մեր­ժո­ղը ես եմ:
— Ա­սենք թե հա­վա­տա­ցինք, բայց էս զեբ­րի սև գ­ծե­րը ոչ թե մե­կու­մեջ են, այլ ե­րե­քու­մեջ: Ս­րա՞ն ինչ կա­սես:
— Ին­քը մի ան­գամ ա կա­շառք ու­զում, ես ե­րեք ան­գամ եմ մեր­ժում:
— Էս զեբ­րը մի տե­սակ մուն­նա­թով ա նա­յում:
— ­Շատ հպարտ ա, սրա մեր­ժա­ծը մեր­ժած ա,- քի­թը ցցեց ա­մու­սի­նը:
— Է­լի ու­նե՞ք սրա­նից:
— ­Չէ, սա ա­ռա­ջինն ա:
— Աստ­ված մե­կը հա­զար ա­նի:
Բ­ժիշկ­նե­րը եզ­րա­կաց­րին, որ սպի­տակ գե­նը ե­ռա­կի զո­րա­վոր է, ու փայ­լուն ա­պա­գա գու­շա­կե­ցին զեբ­րի հա­մար:

­Մա­յի­սի 8

­Մեր բո­լոր պա­տե­րազմ­նե­րը ներ­մուծ­ված են ե­ղել, և­ այդ պատ­ճա­ռով էլ կոչ­վել են հայ­րե­նա­կան: ­Պա­տե­րազ­մը բա­նան չէ, որ շա­րու­նակ ներ­մու­ծես: Այն պետք է մի­միայն ար­տա­հա­նել: 
Այն պի­տի լի­նի ոչ թե հայ­րե­նա­կան, այլ հայ­րե­նա­կան ար­տադ­րութ­յան պա­տե­րազմ: ­

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով