Լույս է տեսել, Կարո Վարդանյան

Կորոնապատում

Մարտի 1

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Այս վի­րու­սը մեր երկ­րում ա­նե­լիք չու­նի, ո­րով­հետև մենք բո­լորս այն գլխից դի­մակ­նե­րով ենք ե­ղել: Ե­թե նույ­նիսկ մե­կի դի­մա­կը պատ­ռես, չի հասց­նի վա­րակ­վել, քան­զի ան­մի­ջա­պես փո­խե­լու է դի­մա­կը: Եվ, վեր­ջա­պես, դի­մակ պատ­ռող­ներն էլ են դի­մա­կով:

Մարտի 10

ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Ա­ռա­վո­տը գոր­ծի իջ­նե­լուց ա­ռաջ ա­սի մտնեմ բժիշկ հար­ևա­նիս մոտ, գու­ցե մի խել­քը գլխին խոր­հուրդ տա: Մ­տա ու գլուխս պտտվեց.

— ­Կո­րո­նա­բար­լո՛ւս:

— ­Հա­զար բա­րի, բայց էդ կո­րո­նան քեզ պա­հի:

— Էս ինչ­քա՞ն սխտոր ես կե­րել, տնա­շեն:

— ­Բա ի՞նչ ա­նեմ:

— Ի՞նձ ես հարց­նում: ­Հար­ևան­նե­րին ախ­մախ դե­ղեր էս գրում, իսկ դու էս­տեղ փակ­ված սխտոր ես ու­տում:

— ­Մեր ա­ռող­ջա­պա­հութ­յան թռիչ­քը սխտո­րից այն կողմ չի ան­ցել:

— Ապ­րես, որ ան­կեղ­ծա­ցար: ­Հու­սով եմ՝ ինձ դե­ղեր խոր­հուրդ չես տա:

— ­Չէ, դու մո­տիկ հար­ևան ես: ­Քեզ ծախ­սի տակ չեմ գցի ու մի կար­ևոր խոր­հուրդ կտամ:

— ­Շուտ տուր, ու­շա­նում եմ:

— ­Հան­կարծ չղջիկ չու­տես:

— Էդ կփրկի՞:

— ­Քեզ՝ չգի­տեմ, բայց չղջի­կին հաս­տատ կփրկի:

Մարտի 18

ԿԱՐՈՏԱԲԱՂՁ ՎԻՐՈՒՍ՝ ԸՆԴԴԵՄ ԹՇՆԱՄՈՒ

­Թունդ հայ­րե­նա­սեր էր ու բո­լոր հայ­րե­նա­սեր­նե­րի նման՝ դժբախտ ու ձա­խո­ղակ: ­Շա­րու­նակ գյու­տեր էր ա­նում թշնա­մի երկր­նե­րը քայ­քա­յե­լու հա­մար, սա­կայն ոչ մի գյուտ չէին ար­տո­նագ­րում, ա­վե­լին՝ ծաղ­րում էին ու ներ­վայ­նաց­նում նրան: ­Վեր­ջին ան­գամ եր­կու օր ա­ռաջ տե­սա փո­ղո­ցում: Ջ­ղա­ձիգ շար­ժում­նե­րով գնում էր ու քիչ էր մնում ընկ­ներ մե­քե­նա­յի տակ: ­Մո­տե­ցա ու տա­րա դե­պի մայթ.

— Ի՞նչ է պա­տա­հել:

— Ս­րի­կա­նե­րը վեր­ջին եր­կու գյուտս էլ չգրան­ցե­ցին:

— Ի՞նչ գյու­տեր էին:

— Դ­րան­ցով կա­րե­լի էր ա­մե­նա­կարճ ժամ­կետ­նե­րում կոր­ծա­նել ­Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը, բայց սրանց ու­ղեղ­նե­րը ո­չինչ չի մտնում:

— ­Հանգս­տա­ցիր ու պատ­միր:

— Ո՞ր մե­կը պատ­մեմ:

— Ա­ռա­ջի­նը:

— Դ­րա­նով ես ա­ռա­ջար­կում էի վա­րակ­ված­նե­րին ու վի­րու­սա­կիր­նե­րին ոչ թե ա­նի­մաստ մե­կու­սաց­նել ու պա­րար­տաց­նել, այլ, քա­նի աշ­խար­հը խառն է, օգ­տա­գոր­ծել թշնա­մի­նե­րի դեմ:

— Այդ ո՞նց:

— ­Շատ պարզ: ­Հի­վանդ­նե­րին շա­րում ենք մեր սահ­ման­նե­րի եր­կայն­քով ու «կրա՛կ» հրա­մա­նից հե­տո նրանք սկսում են կազ­մա­կերպ­ված հա­զալ, փռշտալ ու թքել թշնա­մի­նե­րի ուղ­ղութ­յամբ:

— ­Դա ի՞նչ կտա մեզ:

— Ո՞նց թե՝ ինչ: ­Հաշ­ված օ­րե­րի ըն­թաց­քում թշնա­մի­նե­րը կվա­րակ­վեն ու կսկսեն կոր­ծան­վել:

— ­Բա ին­չո՞ւ մեր­ժե­ցին:

— Ա­սա­ցին, որ սահ­ման­նե­րին մեր հի­վանդ­նե­րը կհայտն­վեն թշնա­մու դի­պու­կա­հար­նե­րի տե­սա­դաշ­տում ու չեն հասց­նի փռշտալ: ­Նաև պատ­ճա­ռա­բա­նե­ցին, որ քա­մին կա­րող է դի­մա­ցից փչել, ու վի­րու­սը հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ կտա­րած­վի:

— ­Բայց ոնց որ խե­լոք բան են ա­սել:

— Ես էլ դա ըն­դու­նե­ցի ու եր­կու գի­շե­րում կա­տա­րե­լա­գոր­ծե­ցի գյուտս: Այդ մե­կը իս­կա­կան գլուխ­գոր­ծոց է, բայց սրի­կա­նե­րը դա էլ չըն­դու­նե­ցին:

— ­Հա­պա դա պատ­միր:

— Ես պար­զե­ցի, որ վի­րու­սը տա­րած­վում է ոչ միայն օ­դա­կա­թի­լա­յին ճա­նա­պար­հով, այլև կա­րո­տե­լու մի­ջո­ցով:

— Ապ­շե­լու բան ես ա­սում: Ո՞նց թե՝ կա­րո­տե­լու մի­ջո­ցով:

— Այ հենց այդ­տեղ է հան­ճա­րե­ղութ­յու­նը: ­Դա շատ անվ­տանգ ու հա­զա­րա­պա­տիկ արդ­յու­նա­վետ մի­ջոց է: ­Հի­վան­դը թաքն­վում է մի ա­պա­հով տե­ղում ու սկսում կա­րո­տել թշնա­մի­նե­րին: Ե­թե ա­մեն վի­րու­սա­կիր օ­րա­կան հինգ թշնա­մու կա­րո­տի, ա­պա մինչև ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ա­վար­տը ­Թուր­քիա­յից ու Ադր­բե­ջա­նից բան չի մնա: Իսկ մենք հի­մա­րա­բար միայն մեր հա­րա­զատ­նե­րին ենք կա­րո­տում ու կա­րո­տի մի­ջո­ցով նրանց փո­խան­ցում մեր բո­լոր ցա­վերն ու հի­վան­դութ­յուն­նե­րը:

— ­Բայց դու վստա՞հ ես, որ կա­րո­տե­լով կա­րե­լի է վա­րա­կել:

— Այն էլ ոնց: ­Չէ՞ որ կա­րոտն էլ է տա­րած­վում օ­դի մի­ջո­ցով ու տա­րած­վում է լույ­սի ա­րա­գութ­յու­նից էլ ա­րագ: ­Չես նկա­տե՞լ, երբ մարդ ուժ­գին կա­րո­տում է՝ հուզ­մուն­քից նրա քի­թը խո­նա­վա­նում է ու ա­ռատ փսլինք է ար­տադր­վում, այ­սինքն՝ լի­քը վի­րուս:

— Ցն­դե­լու բան է: Ա­սում ես՝ դա էլ մեր­ժե­ցի՞ն:

— ­Բա ինչ ա­րե­ցին: ­Դեռ ա­սա­ցին, որ էլ ի­րենց կող­մե­րը չեր­ևամ:

— Թշ­վառ սինլ­քոր­ներ: ­Բա հի­մա ի՞նչ պի­տի ա­նես:

— ­Պի­տի տրա­մադր­վեմ ու Գ­յու­տե­րի գոր­ծա­կա­լութ­յան բո­լոր աշ­խա­տող­նե­րին թունդ կա­րո­տեմ:

Մարտի 19

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԵՌԱՎԱՐ Է

­Հե­ռա­վար զու­լու­մի կան­խազ­գա­ցու­մը մեր նախ­նի­նե­րին մտա­հո­գել է դեռևս հա­զա­րամ­յակ­ներ ա­ռաջ: ­Հի­շո՞ւմ եք, երբ Մ­հե­րին լուր բե­րե­ցին, որ մի գա­զան փա­կել է ­Սա­սու­նի հա­ցի ճամ­փան և ­բո­լո­րին կուլ է տա­լիս, Մ­հե­րը հարց­րեց.

— ­Հեռ­վա՞նց կու­տի, թե մո­տե­նաս ու նոր կու­տի:

Մարտի 21

ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

­Հար­կա­դիր պա­րա­պուր­դից օգտ­վե­լով՝ ա­սի գնամ սահ­մա­նա­մերձ N գյուղ՝ ըն­կե­րոջս տես­նե­լու: ­Գի­տեի, որ գյու­ղի դպրո­ցում լե­զու ու գրա­կա­նութ­յուն է դա­սա­վան­դում ու շրջա­նում հայտ­նի է իր կի­րա­ռած ար­դիա­կան ու ինք­նա­տիպ մե­թոդ­նե­րով: Երբ վեր­ջա­պես հա­սա՝ ար­դեն ի­րի­կուն էր: Նս­տած էր նոթ­բու­քի ա­ռաջ ու հոգ­նած աչ­քերն էր տրո­րում:

— ­Բա­րով տե­սանք, էդ ի՞նչ բա­նի ես:

— ­Հա­զար բա­րի: ­Հե­ռա­վար դաս եմ անց­կաց­նում, նստի հի­մա կվեր­ջաց­նեմ:

— ­Բա ին­չո՞ւ ես էդ­քան հոգ­նած ու տանջ­ված:

— ­Շատ կար­ևոր ա­ռա­ջադ­րանք էի տվել, սպա­սում եմ մի խել­քը գլխին պա­տաս­խա­նի, բայց ըն­դա­մե­նը մի քա­նի ա­պուշ բան են ու­ղար­կել: ­Հա­զար ան­գամ էլ բա­ցատ­րե­ցի, որ էս դա­սից ա կախ­ված սե­րունդ­նե­րի բախ­տը:

— Ին­չի՞ մա­սին է դա­սըդ:

— Ա­սաց­վածք­նե­րի:

— ­Լավ թե­մա է, բայց ի՞նչ կապ ու­նեն սե­րունդ­նե­րը:

— ­Դե ա­ռա­վո­տից բա­ցատ­րել եմ, որ մեր ժո­ղո­վուր­դը տար­բեր կեն­դա­նի­նե­րի ու թռչուն­նե­րի մա­սին հա­զար ու մի ա­սաց­վածք ա ստեղ­ծել, որ մենք սո­վո­րենք ու ի­մա­նանք ա­մեն կեն­դա­նու բնույ­թը: ­Բայց ա­րի ու տես, որ չղջի­կի մա­սին ոչ մի ա­սաց­վածք չու­նենք: ­Դա մեր միա­միտ պա­պե­րի թե­րա­ցումն ա: Է­սօր չղջի­կը ա­մե­նա­մեծ զու­լումն ա, ու դրա մա­սին ա­սաց­վածք ստեղ­ծե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը ըն­կել ա մեր ու­սե­րին: Ե­թե է­սօր չստեղ­ծենք՝ վա­ղը ար­դեն ուշ կլի­նի, ու սե­րունդ­նե­րը մեզ չեն նե­րի:

— Ար­դեն կա՞ն պա­տաս­խան­ներ:

— Ա­սա­ցի չէ՞, մի քա­նի ա­պուշ բան:

— Օ­րի­նակ:

— Խնդ­րեմ, տես ինչ ա գրել էս ա­պու­շը. «Չղ­ջի­կը ծա­ռից հե­ռու չի ընկ­նի»:

— Էդ ոնց որ մի տեղ լսել եմ: Հ­լը մյու­սը կար­դա:

— «Չղ­ջի­կը յոթ երգ գի­տի, յոթն էլ՝ մեղ­րի մա­սին»:

— Էդ էլ էն չի:

— ­Բա հլը էս մե­կը լսի. «Չղ­ջի­կի գլխին ա­վե­տա­րան են կար­դում, ա­սում ա՝ շուտ ա­րեք, ոչ­խա­րը սարն անց կա­ցավ»:

— ­Դա էլ հար­մար չի՞:

— ­Չէ: Էս է­րե­խու հե­րը գյու­ղի չո­բանն ա, դրա ուշք ու միտ­քը ոչ­խարն ա ու սա­րե­րը:

— Էլ տար­բե­րակ չկա՞:

— Մ­նաց մի հատ:

— ­Դե կար­դա:

— «­Խե­լոք չղջի­կը տասն­չորս ծիծ ա ու­տում»:

— ­Բայց ին­չի՞ տասն­չորս:

— ­Դե չո­բա­նի թվա­բա­նութ­յուն ա: ­Հի­շել ա, որ խե­լոք գա­ռը յոթ մոր ծիծ ա ու­տում, բազ­մա­պատ­կել ա եր­կու­սով ու նաղ­դել վրես:

— Էլ չկա՞:

— ­Չէ, սպա­սում եմ, որ մի հատ էլ ա­սեն:

— ­Բայց էդ վեր­ջի­նը ոնց որ հար­մար ա, չէ՞:

— Ս­րա ի՞նչն ա հար­մար: Չղ­ջի­կը է­սօր աշ­խարհ ա ու­տում, ի՞նչ տասն­չորս ծիծ: Ե­թե տասն­չորս ըլ­ներ՝ դրանց տե­րե­րին կմե­կու­սաց­նեին ու կպրծնեին: Ս­պա­սի դու­ռը բա­ցեմ, ոնց որ ծե­ծում են:

էդ պա­հին մի կարմ­րա­թուշ տղա ներս ըն­կավ.

— Ըն­կեր ­Գառ­նիկ, հերս ա­սեց՝ էլ չղջի­կով բան չեմ կա­րում հնա­րեմ: ­Բայց մի հատ լավ շու­տա­սե­լուկ հնա­րեց:

— ­Շու­տա­սե­լո՞ւկ:

— ­Հա:

— ­Դա էլ կար­ևոր բան ա, բա ին­չի՞ պլան­շե­տով չու­ղար­կե­ցիր:

— ­Հերս հոգ­նած էր, պլան­շե­տը ձե­ռիցս ա­ռավ, որ նար­դի խա­ղա:

— Էդ շու­տա­սե­լու­կը հի­շո՞ւմ ես:

— ­Հա:

— Հ­լը ա­սա:

— Աղ­ջի­կը լղճեց չղջիկ,

Մի խղճուկ չղջիկ լղճեց,

Գեղ­ջու­կը լղճեց աղ­ջիկ,

Որ խղճուկ չղջիկ լղճեց:

— Ոնց որ լավն էր, ապ­րի հո­րըդ ար­ևը: Հ­լը մի հատ էլ դան­դաղ ա­սա:

— ­Դան­դաղ չեմ կա­րում:

— ­Խի՞ չես կա­րում:

— Ո­րով­հետև շու­տա­սե­լուկ ա:

— ­Լավ գնա, բայց հո­րըդ ա­սա, որ էս հե­ռա­վար դաս ա, թող ան­պայ­ման պլան­շե­տով ու­ղար­կի:

Երբ է­րե­խուն ճա­նա­պար­հեց՝ դար­ձավ ինձ.

— ­Լավ շու­տա­սե­լուկ էր, չէ՞:

— Տ­պա­վո­րիչ էր, բայց սե­րունդ­նե­րը դրա­նով կզգա՞ն չղջի­կի զու­լու­մը:

— Ինձ թվում ա՝ ար­դեն զգում են:

— ­Քա­նի՞ ա­շա­կերտ ու­նես:

— Գ­յու­ղում եր­կու ա­շա­կերտ կա, բայց մե­կը հոր հետ գնա­ցել ա շրջկենտ­րոն, էս մե­կի հետ եմ պա­րա­պում:

— ­Հե­ռո՞ւ ա ապ­րում:

— ­Մի տուն էն կողմ:

— ­Բա էլ ին­չի՞ էս չար­չա­րում, կան­չի տուն՝ մար­դա­վա­րի պա­րա­պի, է­լի:

— ­Չի կա­րե­լի, բա չղջի­կի զու­լո՞ւ­մը: ­Մարզ­պե­տա­րա­նից հրա­ման կա՝ մե­նակ հե­ռա­վար ու­սու­ցում:

Մարտի 23

ԿՈՐՈՆԱՊԱՏԳԱՄ

Ե­թե փո­ղո­ցում դի­մա­կա­վոր­նե­րից մե­կը հա­սա­րա­կա­կան կարգ է խախ­տում ու ի­րեն պա­հում սան­ձար­ձակ շա­նոր­դու նման՝ մի շտա­պիր կար­գի հրա­վի­րել, ա­ռա­վել ևս՝ չա­փա­լա­խել: ­Հան­կարծ կպարզ­վի, որ դի­մա­կա­վո­րը ան­մի­ջա­կան շեֆդ է, ու կհայտն­վես կրկնա­կի ար­տա­կարգ դրութ­յան մեջ:

Մարտի 28

ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԲՈՒՅՐ

Եր­կար սպաս­ված ինք­նա­թի­ռը վեր­ջա­պես ի­ջավ: ­Բո­լո­րը կա­րո­տով սպա­սում էին, իսկ տիե­զե­րագ­նաց­նե­րի հան­դեր­ձան­քով ախ­տա­հա­նիչ­նե­րի աչ­քին ինք­նա­թի­ռը մի ահ­ռե­լի վի­րուս էր: Ա­ռա­ջի­նը աս­տի­ճա­նա­հար­թակ դուրս ե­կավ մի ծե­րու­նի, ա­փալ-թա­փալ ի­ջավ ու չո­քեց: Ախ­տա­հա­նիչ­նե­րը տագ­նա­պով նետ­վե­ցին դե­պի նա ու չորս կող­մից ծու­խու­մուխ փչե­ցին վրան.

— ­Ձեզ վա՞տ եք զգում… ­Տա­քութ­յո՞ւն ու­նեք… ­Կո­կոր­դում չո­րութ­յո՞ւն կա…

— ­Խեղ­դե­ցիք, այ մարդ: ­Հե­ռու գնա­ցեք, ոչ մի բան էլ չկա:

— ­Բա ին­չո՞ւ չո­քե­ցիք:

— ­Պի­տի համ­բու­րեմ:

— Ի՞ն­չը համ­բու­րես:

— ­Հայ­րե­նի հո­ղը: Չ­մե­ռա, վեր­ջա­պես հայ­րե­նի­քը տե­սա:

— Ո՛չ մի համ­բույր: ­Ձեր համ­բույր­նե­րով աշ­խար­հը թա­ղե­ցիք վի­րու­սի մեջ: ­Շուտ ոտ­քի կանգ­նիր:

— Ան­կա­րե­լի է, մինչև չհամ­բու­րեմ՝ չեմ կանգ­նի:

— Այ մարդ, դու հո փոր­ձանք չես, համ­բե­րի՝ մի եր­կու ամ­սից կհամ­բու­րես:

— Եր­կու ամ­սից ուշ կլի­նի:

— Ի՞ն­չը ուշ կլի­նի:

— Ինձ ա­սել են՝ ե­թե ան­մի­ջա­պես չհամ­բու­րես՝ հա­ջորդ օ­րը էլ չես ու­զի համ­բու­րես:

— ­Լավ, սպա­սի ոտ­քիդ տա­կը ախ­տա­հա­նենք, շուտ համ­բու­րի ու շառդ քա­շի:

Ապրիլի 1

ԳԻՇԵՐԸ ԿԻՄԱՑՎԻ

— Ա­լո, ­Պո­ղո՞ս:

— ­Հա ջան:

— Ան­հան­գիստ էի, ա­սի տես­նեմ ոնց ես դի­մա­նում-դի­մադ­րում մեկուսացման պայմաններում:

— ­Շան կյանք ա. ա­ռաջ շա­բա­թը չորս օր էի խմում, հի­մա՝ ա­մեն օր:

— ­Բայց դու խմե­լուց հե­տո միշտ վա­զում էիր սի­րու­հուդ մոտ, չէ՞, բա հի­մա ո՞վ կթող­նի դուրս գաս:

— Ա­սում եմ, չէ՞, շան կյանք ա: Կն­կաս հետ խելք-խել­քի տվե­ցինք, մի տար­բե­րակ ա­ռա­ջար­կեց, բայց հեչ սրտովս չի:

— Ի՞նչ տար­բե­րակ:

— Ա­սեց, որ ին­քը ե­րեք օր կնիկ կլի­նի, չորս օր՝ սի­րու­հի:

— Ու ի՞նչ, աշ­խա­տող տար­բե­րակ ա՞:

— ­Դե էս մի ա­միս ա հա­վա­տաց­նում եմ, որ ե­րեք օ­րը դեռ չի ան­ցել, բայց էլ չի հա­վա­տում: Է­սօր ա­սեց՝ էլ վերջ, վաղ­վա­նից չորս օր սի­րու­հի եմ:

— ­Բա ի՞նչ ես ա­նե­լու:

— ­Գի­շե­րը պի­տի ո­րո­շում կա­յաց­նեմ:

— Կ­նիկ, թե սի­րու­հի՞:

— ­Չէ, կամ սի­րու­հուս պի­տի թող­նեմ, կամ խմե­լը:

Ապրիլի 3

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԲԱԼԱՍԱՆ

­Վա­ղուց չէի խո­սել բա­նաս­տեղծ ըն­կե­րոջս հետ: ­Գի­տեի, որ ա­մեն ինչ սրտին մոտ է ըն­դու­նում ու սրտո՛վ է ըն­դու­նում: Մ­տա­ծե­ցի՝ հան­կարծ մի փոր­ձանք բե­րած չլի­նի իր գլխին, ու զան­գե­ցի.

— Ո՞ւր ես կո­րել, վա­ղուց ձայնդ չեմ լսել:

— ­Ճիշտ ժա­մա­նա­կին զան­գե­ցիր: Գ­րա­կա­նութ­յան և­ ար­վես­տի դա­րա­կազ­միկ հե­ղա­փո­խութ­յուն էի ա­նում: ­Լու­սա­դե­մին ա­վար­տե­ցի, ար­դեն պատ­րաստ­վում էի հրա­պա­րա­կել ու զան­գե­ցիր:

— Եղ­բայր, վի­րուսն աշ­խար­հը կոր­ծա­նում է, ի՞նչ ար­վես­տի ժա­մա­նակ է:

— Այդ­քան է ձեր խել­քը: ­Մինչ մահ­կա­նա­ցու­ներդ ձեզ ա­նի­մաստ պա­տե­պատ եք խփում, ես գտա հա­մա­ճա­րա­կի պատ­ճառն էլ, բա­լա­սանն էլ:

— Էդ ինչ ֆան­տաս­տիկ բան ես ա­սում, այ մարդ: Ինձ էլ ա­սա՝ ի­մա­նամ:

— Սկզ­բում պատ­ճա՞ռն ա­սեմ, թե՞ բա­լա­սա­նը:

— Հ­լը պատ­ճառն ա­սա:

— ­Մենք դա­րե­րով միայն սիրտն ենք եր­գել: ­Հա­պա հի­շիր սրտին նվիր­ված ինչ­քան գոր­ծեր կան ար­վես­տի ու գրա­կա­նութ­յան մեջ: Այ­նինչ մար­դու ա­մե­նա­կար­ևոր օր­գա­նը թոքն է, իսկ թո­քին նվիր­ված ոչ երգ կա, ոչ քան­դակ ու ոչ էլ բա­նաս­տեղ­ծութ­յուն: Ար­դեն քա­նի հա­զար տա­րի թո­քը անմ­ռունչ տա­նում է այդ ա­նար­դա­րութ­յու­նը՝ մտա­ծե­լով, որ մի օր խել­քի կգանք: Երբ տե­սավ, որ եր­բեք էլ խել­քի չենք գա­լու՝ խռո­վեց մարդ­կութ­յու­նից ու խո­ցե­լի դար­ձավ վի­րուս­նե­րի հան­դեպ: Այ թե որն է էս զու­լու­մի պատ­ճա­ռը:

— ­Տես է, ում մտքով կանց­ներ: ­Բա ի՞նչ պի­տի ա­նենք:

— Ես հենց էդ եմ ա­նում: ­Նախ մի բա­նաս­տեղ­ծութ­յուն նվի­րե­ցի այդ դա­րա­վոր ա­նար­դա­րութ­յա­նը:

— ­Շատ եմ խնդրում, կար­դա՝ լսեմ:

— Խնդ­րե­լու կա­րիք չկա, ա­ռանց այն էլ պի­տի հրա­պա­րա­կեի: Ա­հա, լսիր.

­Սիր­տը մի հատ է, թո­քը՝ եր­կու հատ,

Բայց չենք գի­տակ­ցել դա խղճի մտոք,

Ու չենք ըն­ծա­յել քեզ հույս ու հա­վատ՝

Ո՜վ դու ան­տես­ված, հա­լած­ված իմ թոք:

­Քի­թը մի հատ է, աչ­քը՝ եր­կու հատ,

Եվ ո՞վ է տե­սել, որ քի­թը եր­գեն,

Այ­նինչ թո­քե­րը թո­ղած անն­կատ,

Մենք թույլ ենք տվել, որ սիրտ ներ­բո­ղեն:

— Ապ­շե­լու բան է: Այս հայտ­նութ­յան հա­մար մարդ­կութ­յու­նը քեզ պար­տա­կան կմնա: Ե­թե բա­լա­սանն էլ խել­քին մոտ բան լի­նի՝ դու կդառ­նաս դա­րի ա­պա­վե­նը: Ան­համ­բեր եմ բա­լա­սա­նի մա­սին լսե­լու:

— ­Բա­լա­սա­նը ձևա­կեր­պել եմ որ­պես դեկ­լա­րա­ցիա, նոր ար­վես­տի ու նոր գրա­կա­նութ­յան դեկ­լա­րա­ցիա: ­Դա ոչ թե ե­րե­քի տկար դեկ­լա­րա­ցիան է, այլ մե­կի՛ դեկ­լա­րա­ցիան, ի՛մ դեկ­լա­րա­ցիան:

— ­Դե շո՛ւտ ա­սա:

— Ու­շա­դիր լսիր.

Էլ չեմ լսե­լու ձայ­նը իմ սրտի,

Չեմ հա­վա­տա­լու դրա բզզո­ցին,

Որ­քան էլ սիրտս ան­հույս տրո­փի՝

Ա­կանջ կդնեմ թո­քիս խզզո­ցին:

­Թո­քով կըն­կա­լեմ աշ­խար­հը հա­մայն,

Կ­նիկ կսի­րեմ թո­քե­րիս հևքով,

Ու տժվժի­կը ա­ռօր­յա իմ տան

Սր­տով չի՛ լի­նի, կլի­նի թո­քով:

— Ա­հա՛ բա­լա­սա­նը: ­Մարդ­կութ­յու­նը պի­տի գի­տակ­ցի իր մո­լո­րութ­յու­նը, և­ երբ սկսի թո­քը դարձ­նել գրա­կա­նութ­յուն ու ար­վեստ՝ այն­ժամ ար­դա­րութ­յու­նը կվե­րա­կանգն­վի ու հա­մա­ճա­րա­կը կվե­րա­նա: ­Դե մի բան ա­սա: Ին­չո՞ւ ես պա­պանձ­վել ու ձայն չես հա­նում:

— Ա­սած­ներդ շատ տպա­վո­րիչ են, բայց ես ու­րիշ բան եմ մտա­ծում:

— Ի՞նչ բան:

— ­Քո ա­րա­ծը ոչ թե հե­ղա­փո­խութ­յուն է, այլ՝ իշ­խա­նա­փո­խութ­յուն:

— Էդ ին­չի՞ որ:

— ­Նույն ներշն­չանքն է, նույն ա­վան­դա­կան զգաց­մունք­նե­րը, միայն թե այ­սու­հետև այդ ա­մե­նը պի­տի ապ­րենք ոչ թե սրտով, այլ՝ թո­քով:

— Էդ էս է­լի: Էշն ինչ գի­տի՝ նուշն ինչ ա:

Ապրիլի 7

ԾՈՎԱԾԱՎԱԼ ՀԱՐՑ

Այ­սօր ո­րո­շե­ցի հետ­ևել կրտսեր որ­դուս հե­ռա­վար դա­սին: Ըստ եր­ևույ­թին դա­սը ­Հա­յաս­տա­նի ծո­վե­րի մա­սին էր, միայն թե ափ­սոս, որ ես որ­դուս սեն­յակ մտա վեր­ջում՝ ամ­փո­փիչ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ.

— Ե­րե­խա­ներ, ի՞նչ հար­ցեր ու­նեք ­Հա­յաս­տա­նի ծո­վե­րի, ջրանցք­նե­րի, նե­ղուց­նե­րի ու օվ­կիա­նոս­նե­րի մա­սին:

— Ըն­կեր ­Ծո­վի­նար, ու­սու­ցիչ­նե­րի այս տար­վա ապ­րի­լի յո­թի նվեր­նե­րը չե­ղարկ­վե՞լ են, թե՞ հե­տաձգ­վել:

— Ի՞նչ հի­մար հարց ես տա­լիս, Ար­տա­շես, չէ՞ որ դա­սը ծո­վե­րի մա­սին էր:

— Իմ հարցն էլ հենց ծո­վի մա­սին է: Ախր մենք չորս ե­րե­խա ենք, ու հայրս ա­մեն մար­տի 8-ին ու ապ­րի­լի 7-ին ծո­վի չափ նվեր­ներ է առ­նում:

— ­Քեզ կպա­տաս­խա­նենք անձ­նա­կան նա­մա­կով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով