Լույս է տեսել ԿԱՅԱՐԱՆ հանդեսի այս տարվա վերջին՝ չորրորդ համարը։ Համարում ընդգրկված են՝ Մհեր Իսրայելյանի, Նարե Վարուժանի, Դավիթ Սամվելյանի, Արմեն Հայաստանցու, Վահագն Ամիրջանյանի պատմվածքները, Ժան-Շա Հովհաննես Թեքգյոզյանի էսսեն և հատված նրա անտիպ վեպից, Սուսաննա Հարությունյանի մանկապատանեկան վիպակը, Արթուր Անդրանիկյանի գրականագիտական անդրադարձը Լուսինե Խառատյանի պատմվածքների ժողովածուին, Նունե Հովհաննիսյանի և Արեգ Բագրատյանի թարգմանությունները պարսկերենից, ինչպես նաև Կառա Չոբանյանի թարմանությունը իսպաներենից։
Առանձին բաժիններով ներկայացված են համարի հեղինակներն ու թարգմանիչները։ Հանդեսի շապիկին՝ Խաչատուր Ազիզյանի կտավներից։