Եսթեր Մխիթարյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Գիրք նվիրելու օրը

Մրցույթին ներկայացված պատմվածքները հրապարակվում են հեղինակի ցանկությամբ, չեն խմբագրվում և չեն սրբագրվում:

Հերոս Սիմոն Աթենյանի մայրը՝ Անուշը, ինձ հրավիրեց իրենց տուն՝ Մրգաշատ:

Նոր ենք ծանոթացել: Բայց այնքա՜ն հարազատ ենք դարձել իրար, որ կարծես հարյուր տարի գիտենք իրար: Շա՜տ պարզ ու մաքուր սիրտ ունի տիկին Անուշը, երկնքի պես պարզ ու ազնիվ հոգի:

Հյուրասեր կին լինելով հանդերձ՝ ինքն ինձ հետ անկեղծացավ, որ հյուրեր է հրավիրում իր տուն, որ չգժվի ու չխենթանա զոհված տղայի կարոտից:

Մրգաշատը Հոկտեմբերյանի գյուղերից է: Բայց այնտեղ այդքան մրգի ծառեր չկան: Բայց մեկ է Մրգաշատ են ասում:

Տիկին Անուշը ինձ ու մայրիկիս հրավիրեց իրենց տուն: Ու գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին որոշեցինք գնալ իրենց տուն: Տիկին Անուշին ու իր ընկերուհուն՝ Հեղինեին ( հերոսածին մայրերին) գիրք նվիրելու պատրվակով երկու գիրք վերցրեցի ( իրենց թոռների համար), որ նվիրեմ:

Օրը արևոտ էր ու պայծառ: Երկինքը կապույտ էր ու լուսավոր:

Մայրիկիս հետ նստեցինք ութ հոգանոց մեքենա ու ուղևորվեցինք Մրգաշատ:

Իջանք Մրգաշատի խաչմերուկում ու տիկին Անուշը իր ընկերուհու՝ Հեղինեի հետ մեքենայով դիմավորեցին մեզ: Մեքենան վարում էր Հեղինեի տղան՝ Նարեկը:

Սկզբում ուղևորվեցինք Մրգաշատի պանթեոն, որտեղ հուղարկավորված են Անուշի տղան՝ Սիմոնը: Այստեղ է նաև հուղարկավորված Անուշի ընկերուհու Հեղինեի տղան՝ Հայրապետը, և հերոս Սիմոն Աթենյանի ընկերը՝ Նարեկը: Բոլորն էլ զոհվել են հանուն հայրենիքի: Հանուն պայծառ ապագայի:

Երբ հասանք պանթեոն: Ծաղիկներ խոնարհեցինք հերոսների շիրիմներին: Ու խունկ վառեցինք նրանց հոգու հանգստության համար:

Տիկին Հեղինեն գրկել էր տղայի քարը ու հուզված զրուցում էր որդու հետ: Անուշն ավելի լուռ էր սգում իր որդու կորստի ցավը:

Գրկեցի երկուսին էլ ու փորձեցի սփոփել իրենց հոգու ցավն ու կսկիծը:

( Մի բան կխնդրեմ: Այցելեք հերոսների շիրիմներին ու իրենց մայրերին: Նրանք ձեր բարոյական աջակցության կարիքը շատ ունեն: )

Հետո նստեցինք մեքենան ու ուղևորվեցինք տիկին Անուշենց տուն:

Երբ ներս մտանք: Ներսում սեղան էր գցված՝ տարբեր համեղ ուտեստներով:

Միանգամից զգացվեց, թե հերոսի մայրը ինչ համեղ ձեռք ունի ու ինչպիսի հիանալի տան տնտեսուհի է:

Սենյակի կենտրոնում զոհված հերոսի համար մի անկյուն էր նշմարվում, որտեղ հերոս Սիմոնի Նկարներն էին: Իսկ նկարների կողքին ծաղկաման էր, որի մեջ թարմ նարնջագույն վարդեր էին դրված: Նկարների առջևում մոմ էր դրված, որ լուսավորի հերոսի համար նախատեսված այդ գողտրիկ ու լուսավոր տարածքը:

Սեղանի մոտ նստած էին Սիմոնի տատիկն ու քույրը՝ Արմինեն: Հերոսի քույրը լուռ էր ու տխուր ու զգացվում էր, որ իր եղբոր մահից հետո այնքա՜ն էլ լավ հոգեվիճակում չէր:

Երկար զրուցեցինք: Հաց կերանք: Ու խոսեցինք տարբեր թեմաներից:

Տիկին Հեղինեն մտքերով հերոս տղայի՝ Հայրապետի հետ էր: Ու համարյա ոչինչ չկերավ:

Սիմոնի տատիկը բավականին մեծ էր տարիքով: Բայց խելքը, միտքը տեղն էր: Աննդհատ բարի խոսքեր էր ասում օրհնում էր մեզ:

Տունը ջերմ էր: Օդը լցված էր հերոսների լուսավոր ներկայությամբ ու կարծես մի հարազատ օջախ էինք մտել, որտեղ մենք մեզ զգում էինք ինչպես մեր տանը:

Երբ հեռացանք Մրգաշատից: Մի բան ես հասկացա, թե ինչ հյուրասեր, ազնիվ ու մաքուր մարդիկ են Մրգաշատի ժողովուրդը: Ու ես շա՜տ կկարոտեմ իրենց ու իրենց միամիտ պարզությունը:

Մի բան գիտեմ, որ լավ մարդու հետ մի բաժակ թեյն էլ հաճույքով կխմես : Իսկ տգետ ու քաղքենիի հետ խորովածն էլ կուլ չի գնա:

Մրգաշատից ես հեռանում եմ շատ տպավորված իրենց մարդկային արժեքներով:

Առավոտյան կեփեմ Անուշի տված տնական ձուն ու կփաթաթեմ նույն իր տված տնական լավաշով ու կզգամ Մրգաշատի համն ու հոտը, որ մինչև կյանքիս վերջ կմնա իմ հիշողության մեջ:

Ու տիկին Անուշը ամեն առավոտ ինձ Աստծով բարի լույս կասի համացանցով ու ես կզգամ թե իր երկնային լուսավոր տղան Սիմոնը ոնց երկնքից մեզ ծանոթացրեց իրար հետ: Ու մենք դարձանք շատ հարազատ մարդիկ: Իսկ տիկին Անուշի ընկերուհին՝ Հեղինեն մեր Մրգաշատ գնալու օրը վերջապես երազում իր հերոս տղային՝ Հայրապետին կգրկի: Կարթնանա քնից ափսոսանքով: Որ գրկի տղային ու երբեք բաց չթողնի:

Տխուր: Բայց դաժան իրականություն:

Տիկին Անուշին կթվա, որ ուր որ է իր տղան՝ Սիմոնը դուռը կբացի ու ներս կմտնի ու էլ երբեք իրեն մենակ չի թողնի:

Կկարոտեմ Մրգաշատը: Տիկին Անուշի պարզ ու հյուրասսեր տեսակը: Ու ամեն ձու ուտելուց կկարոտեմ իր տնական ձուն, որից Մրգաշատի համ ու հոտն էր գալիս:

Կկարոտեմ այդ պարզ ու մաքուր մարդկանցով հյուրասեր օջախը, որտեղ քեզ զգում էիր ինչպես քո սեփական տանը:

Ու երբեք երբեք չեմ մոռանա այս բարի ու ազնիվ մարդկանց, որ վշտի մեջ էլ չեն չարանում ու չեն կորցնում իրենց մարդկային տեսակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *