Մրցույթին ներկայացված պատմվածքները հրապարակվում են հեղինակների ցանկությամբ, չեն խմբագրվում և չեն սրբագրվում:
Տղամարդը լուռ,առանց որևէ ոգևորվածության,գրքերն էր դասավորում պահարանում: Իր համար միևնույն էր,թե որտեղ կդրվեն այդ գրքերը: Կինն էր խնդրել,որ դասավորի:Խնդրել,պահանջել․․․ Ի՞նչ տարբերություն․․․ Կարելի է պահանջել խնդրելու ձևով, կամ հակառակը․․․
Հետո հիշեց,որ իրենից միշտ ինչ-որ բան են «խնդրում»-պահանջելու նման․․․
Դպրոցում սիրում էր գրականություն,նույնիսկ փոքրիկ ոտանավորներ էր գրում: Մտածում էր կգնա բանասիրական,կմտնի գրական կյանք,կշփվի գրականության
մեծերի հետ: Հետո,չգիտես ինչու,մաթեմատիկայի ուսուցիչը ծնող ներին ասաց,որ իրեն մեծ ապագա է սպասվում մաթեմատիկայի ասպարեզում:
Ու ծնողները «խնդրեցին»․․․
Սովորեց․․․
Ավարտեց․․․
Ինքն էլ չհասկացավ ո՞ւմ և ինչի՞ համար․․․
Հետո «խնդրեցին» աշխատանքի համար․․․
Ոտանավորները դարձան բանաստեղծություններ,բայց դրանք կարդում էին միայն մի քանի ծանութներ,աշխատանքային ընկերներ,որոնց համար դրանք ոչ մի արժեք չունեին:
Հետո «խնդրեցին»ամուսնանալ: Ի՞նչ սեր, ասացին,հարմար աղջիկ է,անող-դնող, դաստիարակված,լավ ընտանիքից:
«Երևի այսպես են ամուսնանում»- մտածեց երիտասարդը և դրանով սկիզբ դրվեց համեղ ճաշերին և մաքուր վերնաշապիկին:
Գեղեցիկ կին ուներ,այդպես բոլորն էին ասում: Իսկ իր համար «աղջիկ էր էլի․․․»
Իսկ այդ «էլի»-ն տգեղացնում է կնոջը:Կնոջը պետք է սիրել, կնոջով պետք է հիանալ,կնոջը պետք է առանց առիթ ծաղիկներ նվիրել: Իսկ «էլի»-ն տգեղացրեց կնոջը,դարձրեց սովրական և առօրյա,անտեսանելի։
Բայց ապրեցին։Երեխաներ ունեցան։Կինը իր երջանկությունը գտավ երեխաների մեջ։Իսկ ինքը չգտավ։Ինքը փնտրում էր։ Բանաստեղծություններ չէր գրում և գարունը աշունից չէր տարբերում։
Հետո հանդիպեց նրան։ Սիրում էր։Իրեն այդպես թվաց։ Չէ,չէր բաժանվի կնոջից։Բայց սկսեց տեսնել,որ աշունը կարմիր գույն ունի,իսկ լուսինը երբեմն գեղեցիկ կլոր է դառնում։
Սկսեց նորից բանաստեղծություններ գրել։ Բայց․․․
Բայց կինը «խնդրեց» իրեն և երեխաներին մենակ չթողնել։
Նորից «խնդրեցին»․․․
Իր համար զարմանալի թեթևությամբ սկսեց նորից ապրել սովորական կյանքով։Ճիշտ էին ասում, որ սեր չկա։ Սա՞ էր սերը․․․
Երեխաները մեծացան,ինքը ծերացավ,չնայած իրեն թվում էր,թե դեռ երիտասարդ է․․․
Տաք աշուն էր։ Փողոցում հանգիստ զբոսնում էր ու վայելում աշնան արևի ջերմությունը։
Փողոցով անցնում էր մի կին,ոչ երիտասարդ տարիքի։ Դեմքի ու շարժումների մեջ ինչ-որ ծանութ բան կար։ Կինը մենակ չէր,երևի ընկերուհին կամ քույրն էր։
Զրուցում էին։ Ու հանկարծ կինը ժպտաց։
Ախ այդ ժպիտը․․․
Ծանոթ,հարազատ,գեղեցիկ․․․
Հիշեց․․․
Սիրել էր այդ աղջկան,դեռ շատ վաղուց։ Բայց շատ վաղուց․․․
Մերժեց աղջիկը իրեն,չէր սիրում,բայց ինքը սիրում էր։Երկար տարիներ չէր կարողանում մոռանալ։ Չնայած երևի երբեք էլ չմոռացավ։ Դա միակ դեպքն էր,որ ոչ ոք իրենից ոչինչ «չխնդրեց»։
Սիրեց, մերժվեց,տանջվեց․․․
Բայց ապրեց,իր կյանքի միակ ժամանակը, որ ինքն ապրեց․․․թեկուզ դժբախտ․․․
Մոտեցավ կնոջը։ Կինը ճանաչեց։Աշունը դարձավ գարուն։
Չէ ինքը չի ծերացել,ինքը նույնն է։Ինքը քսան տարեկան այն երիտասարդն է,որ վախենում էր ծաղիկներ նվիրել աղջկան։Ի՜նչ հաճելի զգացողություն։ Հասուն տարիքում զգալ քեզ քսան տարեկան։Չէ, այս անգամ ինքը պետք է հաղթի,ինքը պետք է պայքարի։
Այս անգամ չլսեց կնոջ «խնդրանք»-ը։Բաժանվեցին։ Սկսեց ապրել մենակ։Դժվար էր։ Դժվար էր ու երջանիկ։ Պարզվում է,որ սեր կա։ Պարզվում է,որ այդ սերը այսքան տարի իր մեջ էր։ Մարդիկ դարձան բարի,արևը-պայծառ,փողոցները-գեղեցիկ։ Սկսեց նորից գրել։ Մի՞թե սա ինքն է գրել։ Կարդում ու չէր հավատում։
Հիշեց,որ երիտասարդ տարիներին միշտ երազել էր աղջկա հետ նավով գնալ շուրջերկրա ճանապարհորդության։
Հիմա էլ է երազում։Բայց․․․
Դաժան իրականությունը իրեն հետ բերեց երազանքներից։ Ֆինանսապես ինքը ի վիճակի չէր։ Բայց ցանկությունը մեծ էր,շատ մեծ էր․․․
Հարաբերությունները ավելի ջերմ էին դառնում։ Աղջիկը երբեք այդքան մոտ չէր եղել։ Պետք է հասնել երազանքին։
Հավաքեց իր ամվողջ համարձակությունը և աղջկան հրավիրեց ճանապարհորդության։
Նորից քսան տարեկան է ու նորից սպասում է աղջկա պատասխանին։
Ու աղջիկը չմերժեց․․․
Հետագա քայլերը արդեն որոշված էին։ Կվաճառի իր բնակարանը,որը գնել էր կնոջից բաժանվելուց հետո,կգնի տոմսերը ու կդառնա աշխարհի ամենաերջանիկ մարդը։
Հետոն կարևոր չէր։ Կարևորը,որ աղջիկը իրեն չմերժեց,որ երջանիկ քսան օր նավի վրա միասին կլինեն։
Քսան երջանիկ օրեր,որոնք անցան մեկ ակնթարթում։ Սա էր կյանքը,սա էր երջանիկ լինելը,սա էր ապրելը։ Ինքը ապրեց,ինքը զգաց,թե ի՞նչ բան է երջանկությունը։
Բայց ժամանակը ունի վերջանալու ընդունակություն։
Ժամանակը կարող է վերջանալ,բայց կյանքը շարունակվում է։
Երջանիկ կյանքը․․․
Երջանիկ կյանք չկա։ Դրան տղամարդը պատրաստ էր։Նա ընդամենը այդ բնակարանն ուներ։ Ոչ աշխատանք,ոչ հնարավորություն։ Նա գիտեր,որ վերադառնալուց հետո մնալու է փողոցում։ Բայց հոգ չէ։ Ինքը ապրեց երջանիկ քսան օր։
Ինքը ապրեց․․․
Վերջին փողերով կնոջը ուղեկցեց տուն ու ինքը մնաց փողոցում։
Չէ, ինքը կանհետանա կնոջ կյանքից,ինքը այդ խղճալի վիճակով չի ներկայանա նրան։ Թող իրեն հիշի այդ քսան օրերով։
Նստեց նստարանին։ Փողոցում ցուրտ էր,ձմեռ։ Բայց իր ներսում գարուն էր։
Առավոտյան նրան գտան նստարանին․․․մեռած․․․ժպիտը դեմքին․
