Այսօր Կոտայքի մարզային գրադարանում տեղի ուեցավ ԿԱՅԱՐԱՆ գրական հանդեսի հետ համագործակցող արձակագիրների հանդիպումը ընթերցողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Հրազդանի ՀԳՄ մասնաճյուղի անդամները՝ Հակոբ Հարություն, Արամայիս Գարեգինյան, Արմեն Ալավերդյան, Սուրեն Դավթյան, Վարդ Արծափէ, արձակագիրներ՝ Մհեր Իսրայելյանը, Նարեկ Թոփուզյանը, Գրիշ Սարդարյանը, Սուսաննա Հարությունյանը, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը, Ծաղկաձորի ՀԳՄ հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը, ընթերցողներ… Հանդիպումը վարեց Հակոբ Հարությունը։ Գրողները խոսեցին իրենց ստեղծագործությունների, հաջողությունների, աշխատանքային դժվարությունների մասին, գրադարանին և ընթերցողներին նվիրեցին ԿԱՅԱՐԱՆ հանդեսի համարներից։
Շնորհակալություն Հրազդանի մարզային գրադարանին և Հրազդանի ՀԳՄ մասնաճյուղին՝ նման հաճելի և օգտակար հանդիպում կազմակերպելու համար։


























