Այսօր ԿԱՅԱՐԱՆ հանդեսը Երևանի Համո Սահյանի անվան կենտրոնական գրադրանի հյուրն էր։ Հանդիպմանը մասնակցում էին արձակագիրներ Մհեր Իսրայելյանը, Նաիրա Աբրահամյանը, Գրիշ Սարդարյանը, Լարիսա Պետրոսյանը, Սուսաննա Հարությունըյանը, գրող, գրականագետ Զուխրա Երվանդյանը, մանկագիրներ՝ Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, բանաստեղծուհի, մանկագիր Նարինե Ավագյանը, ընթերցողներ, Վաղարշապատի Գ․Նժդեհի անվան դպրոցի աշակերտները, ուսուցիչներ․․․
Մասնակիցներին ներկայացվեց ԿԱՅԱՐԱՆ հանդեսի գործունեությունը, խոսվեց հեղինակների ստեղծագործությունների և ստեղծագործական ուղու մասին, ներկաները նվեր ստացան հանդեսի համարներից։ Հեղինակները պատասխանեցին մասնակիցների հարցերին, քննարկվեցին ժամանակակից արձակին վերաբերվող հարցեր։















































