Պատմվածք, Վահագն Ամիրջանյան

Լենոնն ասաց՝ կօգնի – 3

Ափսոսանքը աշխարհի ամենանիմաստ բանն է: Վերադարձնել ոչինչ հնարավոր չէ: Ոչինչ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սուրբ կլինեինք:

Ռեմարկ

Լիլիթի գնալուց հետո ամեն ինչ վերջացավ, ինչպես վերջանում է լավագույն ֆիլմերում, որոնք տխուր ավարտ ունեն, բայց կարևոր ուղերձ են հղում դիտողին։ Էս ֆիլմի դիտողը ես էի ու իմ պատմությունը։ Թվում էր, թե Էս պատմությունը արդեն ավարտվել է, և  վերջ եմ տվել Էն թույնին, որը կործանում էր ինձ, կործանեց գուցե Լիլիթին և կկործաներ դեռ շատերին, ովքեր իմ ջրերը կընկենին, իսկ իմ ջրերը շատ պղտոր էին և թունավոր։ Ահա էդպիսի մի թունավոր սիրով էլ սիրում էի Լենոնին, Լղարին և Լիլիթին։ Գուցե պատահականություն թվա էս լ-երի հավերժական շարքը, բայց էս պատմությունը շարունակություն ունեցավ հենց նոր լ-ի պատճառով․․․

Մեկ տարի անցավ Էն օրվանից, որ ոչ մի կախում չունեի էդ թույնից։ Էնպիսի ժամանակներ էին, որ դպրոցին փոխարինելու էր եկել համալսարանը։ Էստեղ էլ ամեն ինչ նույնն էր թվում։ Միշտ նույն մռայլ դեմքով էի, միշտ աչքերս կարմրած, միշտ դասերից ուշացող և միշտ ամեն ինչում վերջինը։ Լավ կլիներ, որ վերջինը լինեի նաև այս պատմության գլխավոր հերոսի կյանքում, բայց այն ինչ սկսվեց մարտի 10-ին, դարձավ ամենաողբերգականը․․․

So long ago Was it in a dream, was it just a dream? I know, yes I know Seemed so very real, it seemed so real to me Took a walk down the street Thru the heat whispered trees I thought I could hear Somebody call out my name as it started to rain Two spirits dancing so strange.

Էս բառերն էին մտքիս էդ զարհուրելի առավոտը, երբ ականջակալներս ինչպես միշտ Լենոնի երգերն էին վայելում, բայց էդ օրը միայն էս երգի բառերն էին մտքումս, սրտումս, ամենուրեք․․․

 Ես և Լիլիթն էինք քայլում անձրևի տակ և պարում մեր սիրո վալսը․ էս ամենը մտքում։ Իսկ իրականության մեջ  դողեդող մի կերպ հասնում էի  երթուղայինին, մի կերպ խցկվում անծանոթ և ոչ հաճելի մարմիների արանքը ու շտապում հերթական դասին։ Իսկ կյանքի դասերը սովորել մինչև այդ պահը ինձ չէր հաջողվել և գուցե չհաջողվեր՝ մտածում էի ամեն օր։ Էն օրերն էին, երբ իմ տառապալի օրերը արդեն դարձել էին սովորական։ Դադարել էի ճամփա փնտրել դեպի տիեզերք և հասկացել էի, որ ես էլ սովորական մեկն եմ երկրի վրա։ Իսկ տիեզերքի հետ կապը  կորցրել էի մեկ տարի առաջ, երբ դադարեցի Էդ թույնը օգտագործել։ Սկզբից ամեն ինչ շատ դժվար էր, անընդհատ սրտխառնոցներ էի ունենում, գլխապտույտներ, բայց Լիլիթի հանդեպ արված ոճրագործությունից հետո իրավունք չունեի, էդ դեղահաբի պատճառով ուրիշի կյանքն էլ փչացնել։ Ավտուբուսի կայանման, իմ մարմնի ազատության բերկրանքը զգալուն պես,  դուրս ցատկեցի երթուղայինից ինձ համար տարօրինակ խանդավառությամբ։ էնպիսի  ուժ ինձ համակեց այդ պահին, որ ինձ թվաց, թե էսօր ինչ-որ բան է կատարվելու, և իմ ներքին զգացողությունը ճիշտ էր։ Հանդիպեցի Լառային։ Ուկրաինական արմատներով գեղեցկուհին միանգամից գրավեց ինձ և իմ սիրտը, ցանկություն ունեցա նորից ճախրելու, ցանկություն ունեցա նորից ապրելու։ Նորից մարմնական անկանոն թրթիռ զգացի և ինձ թվաց՝ ուր որ է կվառվեմ։ Ցանկացա մոտենալ նրան և միանգամից պատռել նրա հագուստը, վերնահագուստը, որտեղից փոքրիկ բացվածքով ինձ հմայում և հպատակում էին նրա կրծքերը։ Ինձ թվաց էդ ժամանակ սիրո արբեցում, բայց մոլագար կիրքն էր, որ արյանս ամեն կաթիլի հետ ավելի և ավելի էր այրում իմ ներսի թույնը, էն թույնը, որը  վաղուց դեն էի նետել Լիլիթից հետո։ էդ էն պահն էր, երբ  վերջապես դադարեցի ափսոսանք զգալ և, ինչն ամենակարևորն էր, մեղավորություն։ Կրկին ազատ թռչունի նման ինձ ոգեկոչեցի ինչ-որ մեկի կյանքում կարևոր մեկը դառնալու հնարավորությունը ունենալ։ Իսկ նրա հմայող և չքնաղ ժպիտը ավելի բորբոքեց իմ սիրտը, էն վիրավոր սիրտը, որ խոցվել էր մի քանի անգամ, բայց նրան տեսնելուն պես նորից սկսեց բաբախել էնպես, ինչպես բաբախում է առաջին անգամ մերկ կին տեսնող պատանու սիրտը։ Եվ  հիշեցի հայտնի ֆիլմը, որի գլխավոր դերասանուհին՝ Մոնիկա Բելուչին, թուլացնում էր իտալական մի քաղաքի բոլոր տղարմարդկանց։ Եվ ինձ համակեց ամեն գնով նրան հասնելու անբնական և միաժամանակ ամենաբնական տղամարդկային մոլուցքը։ Խիզախեցի միանգամից առանց որևէ լուրջ տաղանդ ունենալու, առանց որևէ շքեղ տեսք ունենալու, առանց որևէ բացառիկ հատկություն ունենալու, այդ գեղեցկուհուն ինձնով անելու չարաբաստիկ սցենարը գրել։ Սկզբից գրել։ Էդ ժամանակ  առաջին անգամ ձեռքս գրիչ և թուղթ վերցրի և սկսեցի գրել, թե ինչպես կհոշոտեի նրան։ Իսկ հետո նա նկատեց ինձ, իսկ հետո  որոշեց ինձ դարձնել իր սիրո նոր զոհը։ Բայց, ցավոք, ոչ ինքը և ոչ էլ ես չէինք գիտակցում, որ այս պատմության մեջ երկուսս էլ չարագործներ էինք։

Հիշում եմ ծանոթությունից հետո ընդամենը էրկու-իրեք օր էր անցել, երբ առաջին անգամ ինձ հարցրեց արդյոք գեղեցիկ կազմվածք ունի, ինչը ինձ էդ պահին թվաց զուտ ընկերական հարցում, թերևս իմ ներսում վառվում էին ամենակրքալի և ամենաֆենոմենալ մտքերը նրա կազմվածքի մասին։ էդ օրն էր, երբ նրան տուն ճամփելիս խիզախեցի համբուրել շուրթերը, չմերժեց և ինքն էլ ինձ համբուրեց։ Հետո մի քիչ ձևական մասեր պատեցին մեզ, քանի էրկուսս էլ հասկանում էինք, որ ինչ-որ սխալ բան ենք սկսում, թերևս, էրկուսս էլ անում էինք գիտակցորեն։

 Մենք էդ առաջին անգամ զգացինք միմյանց գրկում, երբ համբուրում էի նրա կրակոտ շուրթերը, լեզվով շոյում նրա բարակ իրանը, որի համը երբեք էլ ինձ հանգիստ չթողեց, նրա մարմնի աստավածային բույրը, որից կարող էի անվերջ հոտ քաշել, շուրթերով անվերջ հպվել այդ հիասքանչ մաշկին և ինձ աշխարհի տերը զգալ։ էդ անթերի և մոգական մարմինը, որը սիրելու արվեստը  երբեք էլ կարող էի չզգալ։ Նա զանգ ստացավ ռումբերի պայթյունի միջից, նա զանգ ստացավ դիակների անսպառ հոտերի միջից։

-Լառա՛, ո՞նց ես, սպասում ես ինձ չէ՞։

– Սպասում եմ, հա՛․․․ դու ո՞նց ես։

– Ես լավ եմ, բայց կռիվ ա սկսել․․․

-Ի՞նչ ես խոսում , ի՞նչ կռիվ։

Ապրիլի մեկն էր։ Գիշեր։ 2016 թվականի քառօրյա պատերազմի սկիզբը մոտ էր։ Այդ ժամանակ էր, երբ  առաջին անգամ հասկացա, որ սիրահարվել եմ մի աղջկա, որ բանակում սիրեցյալ ուներ։ Իսկ մինչև էդ նրան թողնելու խոստումները, ամբողջովին կուրացրել էին ինձ, մթագնել էր ամբողջովին ուղեղս և  հաճույք էի ստանում Լառայի թաքուն սիրեկանը լինելուց։ Հաճույք էի ստանում, որ է   դ գեղեցկուհուն խլել էի ինչ-որ մեկի ձեռքից և դրա անունը դրել սեր, բայց  կիրք էր, ոչ այլ ինչ։ Սակայն էդ ժամանակ շարունակում էի ինձ խաբել, որ սեր է, ամենամեծ սերը, որ կարող էր ունենալ մարդ արարածը։ Լառան էդ զանգից հետո այլևս չհամբուրվեց հետս, ես էլ կիսատ թողեցի նրա կրծկալի բացման անզուգական արարողությունը։ Էդ դեպքից հետո, մենք մինչև պատերազմի ավարտը չտեսանք իրար, բայց ամեն օր զրուցում էինք, հետաքրքվում էի նրա նախկին սիրեցյալով, ում նա դեռևս չէր հայտնել որ լքելու է, իսկ նա հարցնում էր իմ ընկերներից մեկից, որ Էդ ժամանակ ևս առաջնագծում էր։ Պատերազմը տևեց չորս օր։ Իսկ ավարտը եղավ շատ ողբերգական։  Պատերազմի ավարտից հետո ես և Լառան հանդիպեցինք, Լառան նշեց, որ Արմենի հետ ամեն ինչ կարգին է ու շուտով հնարավոր է գա քաղաք, արձակուրդի հնավորություն է ստանալու։ Բայց խնդրեց ինձ, որ Էս ծանր ժամանակաշրջանում չի ցանկանում նրան հայտնել, որ այլևս նրանը չէ, որ իմն է, որ ես եմ նրա սրտի միակ սերը․ինքնախաբեություն։

Արդարության համար պետք է նշեմ, որ  տականք ինձ չէի զգում և անգամ հաճույք էի ստանում, որ ինչ-որ մեկի ձեռքից խլել էի նրա սիրեցյալին, բայց  նաև ինձ արդարացնելու համար գուցե ուտում էի այն բոլոր ստերը, որոնք ինձ ասում էր Լառան։ Էն մասին, որ Արմենը իրեն խփում էր, միշտ սպառնում և այլն։ Ես չգիտեմ էդ ճշմարտություն էր, թե Լառայի պատմության արդարացումը, թե ինչու էր նա ինձ սիրում, բայց հստակ հասկանում էի, որ եթե անգամ Արմենը լիներ աշխարհի ամենաբարի, ամենաարդար, ամենաքաջ զինվորը, էդ պահին իմ ներսում եղած զգացմունքները պատրաստ էին անցնել դրա վրայով։ Էս զգացմունքը էնքան ուժեղ էր, որ կարող էի իմ ամենասիրելի սերիալներից մեկի հերոսի նման՝Հանիբալի նման, մարդկանց սպանել, եփել և ուտել, պատրաստ էի ամեն չարագործության միայն Լառան լիներ իմը։ Էդ օրերն էր, որ իմ հայրենիքը, հավատքը, ամեն ինչ ուներ նրա անունը։

Լառան սիրում էր և՛ Արմենին և՛ ինձ։ Էդ սուտը  ինձ համոզել էի, որովհետև կուրացած մտածում էի, թե իմ և նրա սերը ամենահզորն է բոլոր հնարավոր փառահեղ գրքային սերերից։ Սակայն իմ մտքում, ամեն օր հանում էի նրա շորերը, և իմ մարմնի ջերմությունը փոխանցում նրա պերճաշուք մարմնին։ Ամեն տեղից և ամեն ինչից նրա համն ու հոտն էի զգում, իմ մտքում միայն նրա մերկ մարմինն էր,  հյութալի ստինքները,  կլորավուն հետույքը, մարմնի բաց սպիտակ սլավոնական մաշկը, որին համբուրելիս կարող էի միանգամից օրգազմ ապրել։ Ամեն օր օրգազմ էի ապրում անգամ Էդ ամենը պատկերացնելիս, իսկ երբ ,իրապես, հպվում էի նրան, Էդ ժամանակ սկսում էր իրական, պատմության ամենաանհավանական և ամենահաճելի օրգազմը։ Անգամ չհասնելով նրա ամենածածուկ կետին՝ թուլանում էի։ էդ Էն ժամանակն էր, երբ  նվագում էի Պագանինիի նման, նկարում էի Պիկասոյի պես, երգում էի Լենոնի ձայնով։ Ջութակի լարերը էնքան վարպետորեն էի սեղմում, պատկերները էնքան պրոֆեսիոնալ էի ստանում և նոտաները էնպես հանճարեղաբար էի արտասանում, որ թվացյալ սեքսը վերածվում էր գլուխգործոցի։ Էդ ժամանակ դեռ չէի գիտակցում, որ սեքսը մարմնական բնազդները բավարարելու զզվելի միջոց է, չէի հասկանում, որ հնարավոր է սեքսից հետո լինի զգացում, որ այդ ամենը ինչ-որ պահի արված անհեթեթ, մարդկային թուլակազմության նշան է։ Չէի գիտակցում, թե ինչ անզորության անհագ զգացում է, երբ մարմինդ ուղեղիցդ առաջ է ընկնում և քո միակ աշխատող տեղը Էդ պահին փնտրում է ինչ-որ մեկի ամենածածուկ տեղը մխրճվելու բանալին։ Իսկ հետո սկսում էր անկանոն, բոլորից թաքնված, երբևէ ամենամեծ ոգևորությունը արտահայտող ծափահարությունը՝Տպ, տպ տպ։ Տպավորիչ տպտպոցին հաջորդող ձայնային ամենաբարձր նոտաների անհավանական վերցնելու ունակությունների արտահայտումը։ Իսկ հետո դադարում էին ծափահարությունները, երաժշտությունը լռում էր, մնում էր միայն դասական արվեստի ամենածաղկուն մարմինների ազատ և հանգստացած քանդակները, որոնք անշարժ միմյանց լռությամբ պատմում էին սիրո մասին։ Ես Էդպես էի պատկերացնում իմ սերը նրա նկատմամբ, Էդպես էի ուզում, որ լիներ։

Իսկ իրականությունը գուցե այլ էր, գուցե նա ամենահանճարեղ գեղեցկուհին չէր, գուցե  չէի նկատում նրա մարմնի անհարթ մասերը,նրա ոչ սեքսուալ ձայնը, սակայն երբ խոսում էր ականջիս կարծես թե Ներուդան բանաստեղծական տողեր կարդար,  գուցե ես չէի նկատում, որ նա ամենաչքնաղ, ամենավեհ, ամենակատարյալ արարածն չէ մարդկային աշխարհում և ոչ միայն մարդկային։

Երեք ամիս անց ես և նա բաժանվեցինք։ Բաժանման նախորդ օրը, մենք խելագար համբույր ունեցանք և  ինձ խոստացավ, որ ամուսնանալու է հետս, խոստացավ, որ մինչև ամուսնանալն էլ սիրով կզբաղվենք, Էդ օրն էլ տեսա նրա ամբողջական մերկ մարմինը և դա ամենաիդեալական արվեստի գլուխգործոցն էր, որ տեսել էի իմ կյանքում։ էդ պահին պատրաստ էի դառնալ նրա մարմնի ստրուկը։ Եթե միայն նա ցանկանար, դա իմ կյանքի ամենաթույլ րոպեներն էին, եթե նա ցանկանար, որպեսզի  դառնամ հավերժորեն նրա սիրո զոհը, ապա կդառնայի, Էդ պահին  ինչ ցանկանար կանեի, ինչ բերանից դուրս գար միանգամից կդառնար իրականություն, բայց  ոչինչ չուզեց, խնդրեց միայն, որ ամուր գրկեմ իրեն և ականջին շշնջամ, որ սիրում եմ, ոչ ավելին։ Գուցե զավեշտ հնչի, բայց տեսնելով նրա ամբողջովին մերկ մարմինը՝  ոչինչ չարեցի, ենթարկվեցի նրա ամեն խոսքին, միայն գրկեցի, համբուրեցի շուրթերը և այլևս ոչինչ։ Եվ դա իմ կյանքի լավագույն րոպեներն էին։ Այո, ես երբեք սիրով չզբաղվեցի նրա հետ և ոչ էլ սեքսով։ Հաջորդ օրը նա լքեց ինձ, իսկ հիմա ամուսնացած է։

Էդ ժամանակ էր, երբ ես իմացա, որ Արմենը զոհվել է․․․

Անկեղծ ասած, էդ օրվանից հետո ամբողջովին կոտրվեցի և նորից սկսեցի օգտագործել էն թույնը, որը մեկ տարի է ինչ դեն էի նետել։Էդ օրերին էր, երբ նորից ցավ զգացի, նորից ուզեցի փախչել իրականությունից, բայց չգիտակցելով, որ կան իրականություններ, որտեղից անհնար է խուսափել։

 Էն օրն էր, երբ  երազում տեսա Լենոնին, որ երգում էր իմ և նրա սիրելի «Imagine»-ը։ Շատ կարոտեցի այն օրերը, երբ երկուսով մեր սիրելի կամուրջի մոտ երգում էինք, ծխում, խմում, խմում այդ դիվական դեղերը և պարում՝ երազելով, որ մի օր ամենագեղեցիկ աղջիկների հետ ենք ամուսնանալու։ Այդ պահին ոչինչ չէի հասկանում, բայց որոշ ժամանակ անց հասկացա Լառայի վրեժը։ Նա ոչ միայն կոտրեց իմ մեջ վերջին մնացած ապրելու հույսը, ոչ միայն կոտրեց իր հույսը, նա խլեց ինձնից այն, ինչին  տենչում էի նրան տեսնելու օրից,  ինձ ամենամոտը թողեց իր մարմնին, բայց այդպես էլ նա իմը չդարձավ։ Էդ օրերին համոզված էի, որ  ինձ չէր սիրում, բայց երկար մտածելուց հետո, հասկացա միակն էր, որ սիրում էր ինձ, բայց  պատժում էր նաև իրեն։ Արմենի մահից հետո վերջին օրը ինձ հետ անցկացրեց՝ խոստանալով ինձ իմ կյանքի լավագույն սցենարը, իսկ հետո հաջորդ օրը  խլեց ինձնից Էդ։ Խլեց նաև իրենից։ Վերադարձրեց ինձ նույն կետին և անգամ ավելի վատ օրի հասցրեց, քան էն օրերն էր, երբ  կործանում էի Լենոնին, Լղարին, Լիլիթին։ Էդ անունների կողքին ավելացավ նրա անունը, բայց  մինչ օրս էլ չափսոսացի, որ նա էն մեկն էր, որ վերջնական ինձ ուղուրդեց այն կյանքին, որից  փախչում էի։ Նա դարձավ ինձ ճանաչելու իրական դրդապատճառը և ես ազատորեն դարձա այն ինչին արժանի էի։ Էդ ժամանակ հասկացա, որ կյանքում եղած-չեղածի համար ափսոսալը հիմարություն է, էդ ժամանակ էր, երբ հասկացա, որ պետք է ես էլ իրենից վրեժ լուծեմ, էդ ժամանակն էր, երբ իրենից վրեժ լուծելու պայմանով սկսեցի կյանքս նոր էջից։ Ընդամենը երեք ամիս էդ թույնը օգտագործելոց հետո, ես նորից վերջ տվեցի այդ ամենին և էս անգամ վերջնական։ Մինչև օրս էլ  երբեմն հիշում եմ նրան, հիշում եմ նրա հետ ունեցած վերջին օրը և շնորհակալություն եմ հայտնում իրեն, որ դարձա էն մեկը, որ միշտ երազում էի․․․

Իմ կայանալը արժեցավ երեք կյանք։ էդ օրերից միակ բանը իմ կյանքում  մնացին Լենոնի երգերը, որոնք ամեն անգամ լսելիս հիշում եմ իրենց բոլորի անունները, երկուսին կոչում ընկեր, իսկ երրորդին․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *