Էսսե, Խանում Ավանյան

Աշնան տավիղ

Իմ ու մորս աշխարհներում աշուն է, սակայն ես այնտեղ չկամ, շա՜տ հեռու եմ, երևի մի քանի աշուն հեռու։ Դեղնած աշնան արևով միշտ մայրս տաքացնում էր իր սիրտը, հետո՝ ձեռքերը, իսկ ամենավերջում չորացնում նրա կոշիկները՝ չոր- չոր ներս գալու համար, և սիրում էր արևի ճյուղերի հետ խաղալ։ Իմ աշունը երկար ճանապարհ է կտրում, հոկտեմբերի վերջին օրերին հասնում մեր բակ , շունչ քաշում, թակում ապակին.

– Թե եկել ես ինչու՞ ես դալկացած դեմքով նայում։ Բոլորը քայլում են հևիհև , այդ թվում՝ գունագեղը։ Իմ աշունը այս տարի կարմիր է, կարմիր ճյուղերով, կարմիր արմատով։ Այստեղ ՝ ուր երկինքը միշտ կապույտ երազներ է տեսնում մարդիկ աշնան գույներից զատ գունաներկում են հողը։ Այստեղ՝ մարդիկ թղթի վրա նրա թախիծն են նկարում՝ տերևաթափվելու, անվերջ կորչելու… Ամեն աշուն մի գույն ունի՝ իմ մորս գույնը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *