Լույս է տեսել ԿԱՅԱՐԱՆԻ 2023#1 համարը: Այն բաղկացած է ժամանակակից կին արձակագիրների ստեղծագործություններից: Համարում ընդգրկված են՝ Շուշանիկ Թամրազյանի, Աննա Դավթյանի, Արմինե Գաբրիելյանի, Ռուզան Ազիզյանի, Արփինե Վարդանյանի պատմվածքները, Ռատի Ռատիանիի պատմվածքը Ասյա Դարբինյանի թարգմանությամբ, Լիլիթ Արզումանյանի էսսեն, հատվածներ Շուշան Ավագյանի, Լուսինե Խառատյանի, Նարինե Կռոյանի վեպերից, Սիրանուշ Նազլուխանյանի հարցազրույցը գրականագետ Սաթենիկ Ավետիսյանի, ինչպես նաև ԱՐԻ գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ:
Շապիկին՝ Վաչագան Մանուկյանի կտավներից:
